Մոսկվայում աները պատվիրել է փեսայի առեւանգումն ու սպանությունը
Մոսկվայում առեւանգել ու սպանել են 43-ամյա տղամարդու: Ոստիկանությանը հաջողվել է թարմ հետքերով բացահայտել հանցագործությունը, հայտնում է «Московский комсомолец»-ը։
Մայրաքաղաքի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան ասել է, որ առեւանգումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ օրը ցերեկով: Երբ տղամարդը գտնվել է Մարշալ Տուխաչեւսկի փողոցում գտնվող իր տան մոտ, չորս հոգի նրան էլեկտրաշոկերի միջոցով նստեցրել են ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո զոհին տեղափոխել են Կրասնոգորսկ, ապա՝ սպանել:
Քննությունը պարզել է, որ սպանության պատվիրատուն տղամարդու աներն է: Ներկայումս նա եւ եւս երկու ենթադրյալ կատարողները բերման են ենթարկվել:
Քրեական գործի քննությունը շարունակվում է: