Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 12 մեքենա է հրկիզվել. բերման է ենթարկվել 4 դեռահաս
Ֆրանսիայի Ռիլի-լա-Փափ համայնքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում բերման է ենթարկվել 4 դերահաս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ֆրանսիական BFMTV- ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ակցիային մասնակցել է շուրջ 30 երիտասարդ: Նշվում է, որ ցուցարարները վնասել են երկու ավտոբուս և քաղաքային գույք, ինչպես նաև հրկիզել 12 մեքենա:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները։