Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը. կա մահվան ավելի քան 262 հազար դեպք
Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 75 հազարով՝ կազմելով 75 495: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակումների թիվը հասնում է 10 869 227-ի: Միևնույն ժամանակ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կազմում է 262 770:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում Covid-19-ից ապաքինվել է ավելի քան 9.6 միլիոն պացիենտ: