Երգչուհի Բիլի Այլիշի մասին ֆիլմ է նկարահանվել
Երգչուհի Բիլի Այլիշի անձնական և ստեղծագործական կյանքի մասին ֆիլմ է թողարկվել, հայտնում է Korrespondent–ը։
Ֆիլմը պատմում է տեսահոլովակներ նկարահանելու, երգեր ձայնագրելու, ինչպես նաև ընտանիքում հարաբերությունների, հայտնի երգիչ Ջասթին Բիբերի հետ ընկերության և Բրենդոն Քվենթին Ադամսի հետ հարաբերությունները խզելու մասին:
Ֆիլմում նկարագրված է երիտասարդ աստղի մասնագիտական և անձնական կյանքը: Առանձնահատուկ ներկայացվում է 2019 թվականին Այլիշի և ընկերոջ՝ Բրենդոն Քվենթին Ադամսի բաժանումը: Ֆիլմի թողարկումից առաջ նրանց հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէր: Հաղորդվում է, որ երիտասարդները հանդիպել են, երբ Այլիշն ընդհամենը 16 տարեկան է եղել: