Արգենտինայում «Սպուտնիկ V»-ն պատվաստվածների 100%-ի մոտ հակամարմիններ է ձևավորել
Արգենտինայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ուսումնասիրությունը կամավորների 100%-ի շրջանում ցույց է տվել COVID-19-ի նկատմամբ հակամարմինների առաջացում: Այս մասին տեղեկացնում է պատվաստանյութի արտադրողը իր թվիթերյան էջում:
««Սպուտնիկ V» պատվաստանյութը հարուցել է հումորալ իմունային պատասխան S սպիտակուցի դեմ կամավորների 100%-ի մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուսումնասիրությունն իրականացրել են Բուենոս Այրեսի նահանգի առողջապահության նախարարության կողմից համակարգող գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի (CONICET) գիտնականները: