Թուրքիայում շարունակվում են ենթադրյալ գյուլենականների ձերբակալությունները. Անկարայի գլխավոր դատախազությունը ևս 40 անձի ձերբակալման հրամանագիր է արձակել
Անկարայի գլխավոր դատախազությունը ձերբակալման հրամանագիր է տվել 40 անձի նկատմամբ, որոնք կասկածվում են երկրում ահաբեկչական հայտարարված գյուլենական շարժման` FETÖ կազմակերպության գործունեությանը ներգրավված լինելու համար: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:
Ձերբակալություններն իրականացվում են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարական կառույցներում FETÖ-ի գործունեության հետաքննության շրջանակներում: Կասկածյալների ցուցակում կան 19 սպա, ինչպես նաև ռազմական ակադեմիայի նախկին կուրսանտներ:
Գործողությունները տեղի են ունենում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ևս 7 նահանգում: