Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 416 000 նոր դեպք է գրանցվել
Կորանավիրուսով վարակման դեպքերի թիվը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է 416 197-ով՝ հասնելով 113 076 707-ի:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնք հիմնվում են միայն պետությունների կողմից տրված պաշտոնական տեղեկությունների վրա:
ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2 554 694-ի, որից 10 381-ը՝ վերջին մեկ օրում:
Վարակման նոր դեպքերի ավելի քան 44 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (159 934), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (182 418), երրորդ տեղում՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանը (34 771):