Կապիտոլիումի գրոհի գործով ձերբակալված ուլտրաաջ կազմակերպության ղեկավարի նկատմամբ տնային կալանք է սահմանվել

Վաշինգտոնում դաշնային դատավորը նախօրեին կարգադրել է տնային կալանք սահմանել ուլտրաաջ Proud Boys կազմակերպության ղեկավարին, որն ավելի վաղ ձերբակալվել էր Կապիտոլիումի գրոհին մասնակցելու համար, հաղորդում է Politico-ն։
Թերթի տվյալներով՝ 30-ամյա Էթան Նորդինի նկատմամբ նման խափանման միջոց է ընտրվել Կապիտոլիումում գտնվող մարդկանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ «թույլ ապացույցների» հիմքով:
Ավելի վաղ նա ձերբակալվել էր դատական գործընթացին խոչընդոտելու, հանցանք կատարելուն օժանդակելու և դրդելու, ինչպես նաև Կապիտոլիումի տարածք բռնի մուտք գործելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով:
Նշվում է, որ մինչ դատավարությունը Նորդինը գտնվելու է Սիեթլ քաղաքի իր տանը և GPS սենսորով թևնոց է կրելու: