Rolls Royce-ը ֆուտբոլային գնդակի տեսքով ուշագրավ խցիկ-հյուրանոց է կառուցել (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձ է կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող Conker խցիկ-հյուրանոցին։ Այս նախագծվել է Rolls Royce ընկերության ինժեների կողմից և նախատեսված է երկու անձի համար։
Conker-ը գտնվում է Red Kite կալվածքում և հասանելի է Airbnb կայքում։
Ներսում կա մեկ երկտեղանոց մահճակալ, որը վերածվում է սուրճի սեղանի: Առկա է ջեռուցման ժամանակակից համակարգ, «խելացի խոհանոց», տաք ջրով ցնցուղ և բուխարի։ Բջջային կապի մոտակա ազդանշանային կայանը գտնվում է խցիկի տեղակայման վայրից 10 րոպե հեռավորության վրա։
Airbnb հավելվածի օգտատերերից մեկը գրել է․«Ապշեցուցիչ կառուցվածք և հիանալի տեսարան։ Մենք իսկապես հաճույք ստացանք բնության գիրկ վերադառնալուց, և մենք երբեք այսքան շատ աստղեր չէինք տեսել։ Ոչ մի աղտոտվածություն»։
Red Kite Estate Conker–ում մեկ գիշերվա հյուրընկալության արժեքը կազմում է շուրջ 250 դոլար։