Երևան, 11.Ապրիլ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ռումինիայում հակակորոնավիրուսային սահմանափակո... Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատված... Ընդդիմության աշխատանքում էֆեկտիվություն չկար,... Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով եր... Ախ այս խենթ աշխարհը. Այս լուսանկարներն իրական... Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհել... Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավարը Դոն... Մալթան պատրաստ է վճարել իր յուրաքանչյուր զբոս... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Չինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևան... Լատվիայում սատկած 9 ջրաքիսի մոտ կորոնավիրուս ... Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկ... Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է կ... 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ... Ղրղզստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխու... Գիրքն ամենաթանկ նվերն էր իր համար. Նարեկը զոհ... Ջոնսոնը ներկա չի գտնվի արքայազն Ֆիլիպի հուղար... Ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրավունք... Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքն... Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունո... 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթե... Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգր... Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ... Մի լուսանկարի պատմություն. Ականատեսը Մարաղայի... Հյուսիսային Կորեայում պետական պաշտոնյային մահ... Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կուն... Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժո... Ինդոնեզիայի բնակիչը սխալմամբ կարող էր ամուսնա... Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորմ... «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին... Chevrolet-ը հայտարարել է իր առաջին էլեկտրական... ԱՄԷ վարչապետը հայտնել է առաջին արաբ կին տիեզե... ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել ավելի պատասխանատու... Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոն... Դանիլա Կոզլովսկին առաջին անգամ պատմել է արտամ... Վրաստանը կվերադարձնի իր դեսպանին Ուկրաինա Ի՞նչ է պետք ուտել կորոնավիրուսի դեմ պատվաստվե... Արքայազն Ֆիլիպի աճյունը կվերահուղարկավորվի թա... «Այս հանգիստը կլինի ամենահիշվողների ցանկում..... Ֆրանսիական տրանսպորտային ընկերությունը պատրաս... Հայտնի է արքայազն Ֆիլիպի հուղարկավորման օրը Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է ... Իտալիայում որոշում է կայացվել չդատել երկրի նա... Դոնբասում Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է... Թմրանյութերի չարաշահումից մահացել է հայտնի ռե... «Մենք առաջնային ենք համարում մեր քաղաքացիների... Նորվեգիայի վարչապետը COVID-19-ի սահմանափակում... Քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծա... Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը ... ՄԱԿ-ում Մյանմարի դեսպանը զանգվածային բախումնե... Շվեդիայում 150 մարդ փոխհատուցում է պահանջում ... Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվ... Քասախում 38-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է... Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո բավականի... Կիևի կենտրոնում բերման են ենթարկվել մարտական ... Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել ... Ավստրալիայում, ի հիշատակ արքայազն Ֆիլիպի, կրա... ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Խաղաղ օվկիանոսի վրա ՄիԳ-... Վայոց Ձորում ՎԱԶ 211440-ը բախվել է երկաթբետոն... Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանք... «Նա մի մարդ էր, որի վրա կարելի էր հույս դնել ... Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը 18 տարեկա... Շանհայը ճանաչվել է աշխարհի «ամենաթանկ» քաղաքը... «Թուրքիան և իր աջակցությունը վայելող զինյալ խ... Մասիսում 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասի... Թուրքական հեռուստաալիքը Երևանի կենտրոնում գտն... Սարալանջում 600 ծառ կտնկվի. մեկնարկել է տարած... Զելենսկին ժամանել է Թուրքիա «Պատվաստումների մակարդակն ընդգծում է համաշխար... Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհր... Ըստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովին... Եթե համախմբում լինի, հնարավոր է` «Զարթոնք»-ը ... Իրանը հայտարարել է, որ չի դադարի առաջ շարժվել... Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի... Թուրքիայի ԿԲ-ի միջազգային պահուստները 2003-ից... Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են... Լարիսա Մինասյանը ապրիլի 16-ին կթողնի «Սորոսի ... 2017 և 2018 թթ․ ՏՄՊՊՀ-ում աշխատակիցները պարգև... Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավ... Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցը շատերի ... «Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բ... Պետք չէ մտածել, թե ադրբեջանցիներն ինչ-որ մեծ ... Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առա... Չինաստանը թույլատրել է կորոնավիրուսի դեմ նոր ... Ֆրանսիայում բուժեղբոր հանդերձանքով ավազակները... Հայտնի է` արքայազն Ֆիլիպի մահից հետո ում են փ... Երևանի Գուրգեն Մահարի փողոցը պատուհաս է դարձե... ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից աստիճանա... Ստրասբուրգում կառուցվող թուրքական մզկիթը նոր ... Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձված սիրիացի ... Բայդենը 7 մլրդ-ով կկրճատի ԱՄՆ ռազմական ծախսեր... Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացն... Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ռուս զբ... Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում ... «Ճշմարտությունն ասելու ժամանակն է». Լոս Անջել... Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չե... «Սարքերն արդեն գնվել են». թուրքական ընկերությ... Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ... «Ինչո՞ւ ներկել, եթե կարելի է տպագրել». իսպանա... Ճանապարհ դեպի երկինք. ԱՄՆ-ում ավելի քան 60 մե...

Բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է. պատրա՞ստ է Փաշինյանը կրել ԶՈՒ ղեկավարության հեռացման հետևանքների պատասխանատվությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում միտինգային ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, հերթական անգամ հիշեց ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի, այսպես ասած, իրեն ձեռնտու կետը՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն:

Մյուս կողմից, Փաշինյանի այս պնդման հիմքն ընդամենը սեփական երևակայությունն է, և ոչ մի հստակ ապացույց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը կամ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հաստատակամ որոշումն ուղղորդված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մեկ այլ տեսանկյունից եթե նայենք, ապա սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունում է՝ ինքը կորցրել է իր իշխանությունը դե ֆակտո:

Իհարկե, ՀՀ զինված ուժերն այս օրերին մի քանի անգամ հայտարարել են, որ առաջնորդվում են բացառապես պետական շահով:

Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ իր ուղերձում խոստացել էր՝ ան­զիջում պայքար են մղելու ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Այն, ինչ ՀՀ ԶՈւ ղեկավարությունն այսօր փորձում է անել:

ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 1 կետը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Ըստ այդմ՝ ԳՇ պայքարը ոչ այլ ինչ է, քան սահմանադրորեն իրեն վերապահված պարտականության իրականացման իրավունքի համար պայքար, որի մասին Փաշինյանը միշտ մոռանում է:

Ի դեպ, Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հիշեցրեց.

«2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ Զինված ուժերի զինծառայողներ որոշակի քաղաքական ակտիվություն սկսեցին ցուցաբերել, մեր կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2018 թվականի ապրիլի 23-ին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրերը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին: Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության ծառայության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելիս»:

Մենք էլ մեր հերթին թարմացնենք Փաշինյանի հիշողությունը.

2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացել էին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Այսինքն, տեղի էր ունեցել քաղաքական գործընթացին կոնկրետ մասնակցություն:

ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ խոսքը թվով 209 զինծառայողների մասին է, և հորդորել էր հաջորդ նախարարին՝ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննությունից հետո:

«Դա անթույլատրելի է և պետության համար կործանում է նշանակում, և դա է պատճառը, որ ես հորդորում եմ հաջորդ նախարարին անպայման անպատասխան չթողնել և ծառայողական քննությունը հասցնել ավարտին: Պետք է հասկանալ, թե ինչ ուժերի ազդեցության տակ, ինչպես և այլն»,- ասել էր նա: Մինչդեռ ոչ մեկը սրա համար խիստ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր, ով 2018-ի հունիսի 11-ին նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, այս պաշտոնից նա ազատվեց 2020-ի հոկտեմբերի 26-ին:

Նիկոլ Փաշինյանը բանակը քաղաքականությունից հեռու պահող Օնիկ Գասպարյանին մեղադրում է մի բանում, որն իր նպատակն է եղել և որը վաղուց իրականացնում է դե ֆակտո Վաղարշակ Հարությունյանի և Անդրանիկ Քոչարյանի ձեռամբ:

Չմոռանանք, որ հենց իրեն՝ Վաղարշակ Հարությունյանին ևս ժամանակին Ռոբերտ Քոչարյանը կոչումազրկել էր բանակը Հոկտեմբերի 27-ի զարգացումների ֆոնին ինքնագլուխ գործունեության գործիք դարձնելու պատճառով:

Վաղարշակ Հարությունյանն իր տեղակալներին հրահանգել էր, որ մտնեն ԱԺ-ի շենք ու Նաիրի Հունանյանին ասեն՝ բանակը շրջապատել է, ու ինքը որևէ տարբերակ չունի, մնում է հանձնվելը:

«Գիտեք, թե իր պատասխանը որն է եղել, ասում է՝ իսկ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Քոչարյանը մի քանի օր անց նույնն է ասում, թե՝ մենք պայմանավորվել էինք, որ բանակը չպիտի մտնի քաղաք: Նաիրի Հունանյանն ու նախագահն ասում են՝ բանակն ինչո՞ւ է մտել, բայց բանակը որ մտել է, ի՞նչ, մտել է, որ ապահովի անվտանգությունը, այստեղ ի՞նչ պրոբլեմ պիտի լիներ: Դրանից հետո փորձեցին իմ դեմ քրեական գործ հարուցել և մեղադրել, որ ես բանակ եմ մտցրել, սա խախտել է իրենց պլանները,- ասել էր Վաղարշակ Հարությունյանը մի հարցազրույցում, իսկ ավելի ուշ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում լրացրել իր միտքը,- Այն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, այն ժամանակ մենք ունեինք ռազմական սպառնալիք Երևանում: Եթե զինված խմբեր վերցնում են պետական շենքեր, դա կոչվում է ռազմական սպառնալիք, որը մտնում է բանակի դրույթի մեջ՝ կանխել ռազմական սպառնալիքը: Եվ այնտեղ բանակը գործում էր՝ ժողովրդին պահել այդ տեռորիստներից և հնարավոր հետևանքներից ռազմական: Դա է եղել»:

Վերջին հիշատակված հարցազրույցում Վաղարշակ Հարությունյանը նաև նշել էր.

«Երբ որ մենք ասում ենք՝ բանակը քաղաքականության մեջ… ես մի հարց պիտի տամ ձեզ՝ ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Ասում եք՝ ընտրություններ: Ոչ մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Երբ մենք ասում ենք՝ չպետք է խառնվի, դա պիտի հասկանանք: Նա չպիտի ունենա կուսակցական պատկանելություն: Սա է: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված՝ ինչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է: Եթե բանակը մասնակցում է ընտրություններին, ապա դա քաղաքական գործընթաց է, չէ՞, սահմանադրական իրավունք է»:

2019-ին Փաշինյանի իշխանությունը վերականգնեց Ռոբերտ Քոչարյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանից արդարացիորեն վերցված զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ, և սրանով, Փաշինյանը, ըստ էության, լեգիտիմացրեց և խրախուսեց բանակի քաղաքականացումը և քաղաքական նպատակների համար օգտագործումը:

Ի դեպ, Օնիկ Գասպարյանը, որին Փաշինյանը մեղադրում է քաղաքական դիրքորոշում որդեգրելու մեջ, մի քանի անգամ հրաժարվել է կատարել Փաշինյանի՝ զորքը ներքաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու պահանջը:

Միաժամանակ, Փաշինյանը Սերժ Սարգսյանի «հրահանգով առաջնորդվող» Օնիկ Գասպարյանի «օգնությանն» էր դիմել, երբ խնդիր ուներ արդարացնելու պատերազմը 44 օր հետո կապիտուլյացիոն փաստաթղթով ավարտելու քաղաքական իր որոշում-գործարքը. Փաշինյանի ընտանեկան թերթը հարցազրույց էր վերցրել Օնիկ Գասպարյանից, որտեղ գեներալն ասում էր , թե «վարչապետն այդ որոշումը կայացրել է իր առաջարկությամբ»:

Մինչդեռ ավելի ուշ պարզ դարձավ, որ Օնիկ Գասպարյանը ոչ թե 44 օր հետո էր առաջարկել ավարտել պատերազմը և այն արդյունքներով, որն ունեցանք, այլ 4-րդ օրը՝ զգուշացնելով ծանր արդյունքների մասին:

Ի դեպ, 168.am-ին հասած տեղեկություններով՝ Փաշինյանի գործիք «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պահանջել է աչքի տակով անցկացնել գեներալի այդ հայտնի ուղերձը, բնականաբար, սրբագրումների համար, ինչը մերժվել է:

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքային իր ելույթում պնդեց նաև, որ Զինված ուժերը և ԳՇ պետը կարմիր գծեր չեն հատել: Այսինքն, ԳՇ-ն չի օգտվել ռազմական դրության պայմաններում օրենքով իրեն վերապահված լիազորություններից:

Այնինչ, Օնիկ Գասպարյանը հստակ խոստովանեց՝ Նիկոլ Փաշինյանը հատել է անթույլատրելի սահմանը:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»,- ասվում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ:

Մինչդեռ հոկտեմբերի 27-ին ՊՆ-ի հետ համատեղ հայտարարության մեջ ԳՇ-ն պնդում էր, որ «առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները»:

Այսինքն, պատերազմից հետո ամիսներ անց այլևս անթույլատրելի են (ինչը վաղուց պիտի լիներ) ՀՀ զինված ուժերի նկատմամբ սրվող և ճղճիմ գրոհները և անհիմն մեղադրանքները, վարկաբեկման փաստերն ակտիվացան, իսկ դրանք դրսևորվում էին ոչ միայն ժամանակ առ ժամանակ Փաշինյանի՝ բանակի վրա պատերազմում պարտությունը և տարածքային կորուստները բարդելու հայտարարությունների տեսքով, այլև ՊՆ-ի դիմաց իշխանամերձ շրջանակների կազմակերպած տարաբնույթ ակցիաներով՝ անհետ կորածների հարցում միայն ԳՇ-ին մեղադրելու, Արցախ արձակուրդ եկած զինվորներին չզորակոչելու, և այլն:

Եվ այս ամենի համատեքստում զորամասերում անկարգուկանոն դեպքերը հաճախակիացան, սպաների վարկաբեկումները, ինչը կադրային փորձառու և խիստ զինվորական Օնիկ Գասպարյանը չէր կարող երկար հանդուրժել. Արցախ չզորակոչելը, բնավ, նրա սրտով չէ, զորամասերում բեմադրվող և ստեղծվող ոչկարգուկանոնին նա կտրականապես դեմ է, պատերազմից փախածներին, զինծառայողների, սպաների ճանապարհը կտրողներին պատերազմի օրենքով չպատժելուն՝ ևս:

Այս համատեքստում հիշեցնենք, որ պատերազմի օրերին Իջևանում մարդիկ փակել էին պայմանագրայիններով լցված ավտոբուսների առաջը, չէին թողել գնան Արցախ, ինչի համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց՝ ոչ պատերազմի, ոչ էլ ոչ պատերազմական օրենքներով: Իջևանի գնդից, իհարկե, հետո զինծառայողներ և սպաներ մասնակցեցին պատերազմին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 224 անգամ
Ռումինիայում հակակորոնավիրուսային սահմանափակո... Հյուսիս-հարավ ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատված... Ընդդիմության աշխատանքում էֆեկտիվություն չկար,... Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով եր... Ախ այս խենթ աշխարհը. Այս լուսանկարներն իրական... Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհել... Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության ղեկավարը Դոն... Մալթան պատրաստ է վճարել իր յուրաքանչյուր զբոս... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Չինաստանի հանքահորերից մեկում հեղեղման հետևան... Լատվիայում սատկած 9 ջրաքիսի մոտ կորոնավիրուս ... Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկ... Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է կ... 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ... Ղրղզստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխու... Գիրքն ամենաթանկ նվերն էր իր համար. Նարեկը զոհ... Ջոնսոնը ներկա չի գտնվի արքայազն Ֆիլիպի հուղար... Ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրավունք... Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքն... Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունո... 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթե... Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգր... Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ... Մի լուսանկարի պատմություն. Ականատեսը Մարաղայի... Հյուսիսային Կորեայում պետական պաշտոնյային մահ... Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կուն... Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժո... Ինդոնեզիայի բնակիչը սխալմամբ կարող էր ամուսնա... Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորմ... «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին... Chevrolet-ը հայտարարել է իր առաջին էլեկտրական... ԱՄԷ վարչապետը հայտնել է առաջին արաբ կին տիեզե... ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել ավելի պատասխանատու... Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Բոլոն... Դանիլա Կոզլովսկին առաջին անգամ պատմել է արտամ... Վրաստանը կվերադարձնի իր դեսպանին Ուկրաինա Ի՞նչ է պետք ուտել կորոնավիրուսի դեմ պատվաստվե... Արքայազն Ֆիլիպի աճյունը կվերահուղարկավորվի թա... «Այս հանգիստը կլինի ամենահիշվողների ցանկում..... Ֆրանսիական տրանսպորտային ընկերությունը պատրաս... Հայտնի է արքայազն Ֆիլիպի հուղարկավորման օրը Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է ... Իտալիայում որոշում է կայացվել չդատել երկրի նա... Դոնբասում Ուկրաինան առաջին անգամ օգտագործել է... Թմրանյութերի չարաշահումից մահացել է հայտնի ռե... «Մենք առաջնային ենք համարում մեր քաղաքացիների... Նորվեգիայի վարչապետը COVID-19-ի սահմանափակում... Քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծա... Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը ... ՄԱԿ-ում Մյանմարի դեսպանը զանգվածային բախումնե... Շվեդիայում 150 մարդ փոխհատուցում է պահանջում ... Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվ... Քասախում 38-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է... Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո բավականի... Կիևի կենտրոնում բերման են ենթարկվել մարտական ... Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել ... Ավստրալիայում, ի հիշատակ արքայազն Ֆիլիպի, կրա... ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Խաղաղ օվկիանոսի վրա ՄիԳ-... Վայոց Ձորում ՎԱԶ 211440-ը բախվել է երկաթբետոն... Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանք... «Նա մի մարդ էր, որի վրա կարելի էր հույս դնել ... Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը 18 տարեկա... Շանհայը ճանաչվել է աշխարհի «ամենաթանկ» քաղաքը... «Թուրքիան և իր աջակցությունը վայելող զինյալ խ... Մասիսում 49-ամյա կինն իր ծանոթ տղամարդու մասի... Թուրքական հեռուստաալիքը Երևանի կենտրոնում գտն... Սարալանջում 600 ծառ կտնկվի. մեկնարկել է տարած... Զելենսկին ժամանել է Թուրքիա «Պատվաստումների մակարդակն ընդգծում է համաշխար... Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհր... Ըստ ահազանգի՝ 59-ամյա տղամարդն ընկել է «Ծովին... Եթե համախմբում լինի, հնարավոր է` «Զարթոնք»-ը ... Իրանը հայտարարել է, որ չի դադարի առաջ շարժվել... Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի... Թուրքիայի ԿԲ-ի միջազգային պահուստները 2003-ից... Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են... Լարիսա Մինասյանը ապրիլի 16-ին կթողնի «Սորոսի ... 2017 և 2018 թթ․ ՏՄՊՊՀ-ում աշխատակիցները պարգև... Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավ... Միքայել Մինասյանի երեկվա հարցազրույցը շատերի ... «Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բ... Պետք չէ մտածել, թե ադրբեջանցիներն ինչ-որ մեծ ... Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առա... Չինաստանը թույլատրել է կորոնավիրուսի դեմ նոր ... Ֆրանսիայում բուժեղբոր հանդերձանքով ավազակները... Հայտնի է` արքայազն Ֆիլիպի մահից հետո ում են փ... Երևանի Գուրգեն Մահարի փողոցը պատուհաս է դարձե... ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից աստիճանա... Ստրասբուրգում կառուցվող թուրքական մզկիթը նոր ... Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձված սիրիացի ... Բայդենը 7 մլրդ-ով կկրճատի ԱՄՆ ռազմական ծախսեր... Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացն... Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ռուս զբ... Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում ... «Ճշմարտությունն ասելու ժամանակն է». Լոս Անջել... Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չե... «Սարքերն արդեն գնվել են». թուրքական ընկերությ... Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ... «Ինչո՞ւ ներկել, եթե կարելի է տպագրել». իսպանա... Ճանապարհ դեպի երկինք. ԱՄՆ-ում ավելի քան 60 մե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan