Երևան, 20.Ապրիլ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Հայաստանում պետք է ձեւավորվի նոր իշխանություն... Արքայազն Հարրիի հարաբերություններն ընտանիքի հ... «Ինձ ցնցել էր իմ ու Միշել Օբամայի ընկերության... Լիլիթ Բասյանը՝ որդու հետ Պոմպակայանի 17 խողովակները կտրել է, որից 8-ը ... Տիգրան Բարսեղյանը գրանցվել է Instagram-ում ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտն... «Ղեկին ոչ ոք չի եղել». ԱՄՆ-ում Tesla-ի՝ ենթադ... Պակիստանում ազատ են արձակվել իսլամիստների կող... Պաշտոնական․ Տոտենհեմը հայտարարեց Մոուրինյուին... Գիտնականները պատմել են ծերացման 3 փուլի մասին ԵԱ. Արման Անդրեասյանը կգոտեմարտի բրոնզե մեդալ... Որպես նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ թափ... Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի ... Կամո Հովհաննիսյանը հեռացվել է դաշտից Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվե... Ռուանդա. Ֆրանսիայի կառավարությունը «նշանակալի... Ադրբեջանը հայտարարել է Մատաղիս գյուղում հիդրո... Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կ... Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մո... «ՌԴ-ում դատապարտյալների առողջությունը չպետք է... Հունաստանը վերացրել է կարանտինային սահմանափակ... «Ջրհոս կինը նման է թիթեռի». Սիլվի Բարկովան՝ վ... Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարու... ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են... Գրականության և արվեստի թանգարանը նշում է հիմն... Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայ... Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի ա... Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջնե... Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեակ... «Ալ Պաչինոն գեր, կարճահասակ և տգեղ է»․ Գուչի ... Հայ ռազմագերիների հարցը ներառված է ԵԽԽՎ գարնա... «Վիճակագրական Հաղորդակցության Վարչություն»․ Ի... ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտն... «Այս վանդալիզմը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրա... Լեհաստանում ծառի ճյուղին ընկած կրուասանը «ահա... Android 12 ՕՀ-ն կկարողանա ցանկացած հավելվածի ... Տոյվո Կլաարը Երևանում կայացած հանդիպման մասին... Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Անդրիասյանը... Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կան վիրավո... ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության... Հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրի... Շաբաթ օրը Եռաբլուրում 9 զինվորի հուղարկավորու... «Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքու... «Պոպուլիզմը ուղի է դեպի վերջնական կործանում. ... Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ... Բաքվում «ռազմական ավարների» պուրակի բացումն Ա... Մոտակա թեման, որով Նիկոլն իր թույնի հերթական ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի... Էջմիածնում նշվել է ինժեներասակրավորական զորքի... Թուրքիայում հերքել են «Սպուտինիկ V» պատվաստան... Շուրջ 40 վարորդներ փակել էին դեպի Սոթքի հանք ... Ամուսնու մահից հետո Էլիզաբեթ 2-րդը վերջին 70 ... Ծառայողին ոչ հարիր պահվածքի և պաշտոնեական դիր... ՀՀ տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանա... Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցա... Մեծ Բրիտանիայում դատում են ամուսինների, որոնք... Քարոզարշավ՝ գերեզմանների վրա․ իր մեղքով առաջա... Գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, ար... Էլիտաների հնարավոր դավաճանությունը. ռուս ռազմ... «Դա ոչ մի կերպ չի արագացնի իմունիզացիայի գործ... Գանայում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահե... Աֆղանստանում ոստիկանը կրակ է բացել ծառայակիցն... Թուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտն... Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափո... «Պահպանելով հայկական մշակութային ժառանգությու... Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կ... «Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինութ... 1 օրում` մահվան 318 դեպք. Թուրքիայում կորոնավ... «Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ... ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող ռազմագե... Ֆիլիպիններում ամենագնացն ընկել է ջրանցքը. զոհ... Բաքվից ինքնաթիռը դատարկ եկավ, որովհետև գերինե... 116 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնա... «Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի... Կուժեղացվի Հայաստան ներմուծվող չափման միջոցնե... Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև ճանապարհորդ... Շանհայի ավտոսրահում ներկայացվել են Volkswagen... Զոհված զինծառայողների աճյունների որոնողական ա... Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխ... «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդ... ՌԴ-ում գրանցվել է «Քովիդ-19»-ի հայտնաբերման ա... Թումանյան քաղաքում ֆուտբոլի միջհամայնքային առ... Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվ... Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է,... Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքա... Հելսինկիում COVID-սահմանափակումների դեմ ակցիա... Հրաձգություն Լուիզիանայում. հինգ մարդ վիրավոր... Պակիստանում արմատականներն իրենց կուսակցության... Որդին դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ «Ս... Զինծառայողի մեդալը հանձնել է ոչ թե տաքսու վար... Audi A6-ի էլեկտրական տարբերակի արտաքինը գաղտն... Վրաստանի նախկին նախագահի փեսան դատապարտվել է ... ԱԺ-ն ընդունեց մասնավոր մուլտիպլեքս օպերատորի ... Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Chero... Մեծ Բրիտանիայի թագուհուն ամուսնու հուղարկավոր... ԱԺ-ն վավերացրեց Օդային նավագնացության հանձնաժ... Դոնբասում նաև ուկրաինացի զինվորական է զոհվել,...

«Խրամատում կանգնած զինվորը հայրենի հողի մի մասն է. Առանց զինվորի խրամատը լոկ փոս է, որում ի վերջո կհայտնվի ինչ-որ մեկը հորիզոնական դիրքով». Էռնեստ Ավանեսովի Արցախյան գոյամարտին ու խրամատային հերոսներին նվիրված աշխատությունը

«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ:

Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս:

Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասիրությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ:

Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարեր շարունակ հայ ժողովուրդն իր ինքնորոշման, մշակույթի, ավանդույթների պահպանման նպատակով հերոսական մարտեր է մղել բազմաթիվ թշնամիների ու հրոսական խմբերի դեմ:

Նորագույն պատմության ամենավճռականը հայ-ադրբեջանական հակամարտություն է, որը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջեւ ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր զինված ընդհարումներ։

Առանձնանում է հատկապես ապրիլյան պատերազմը։ 2020 թ. հուլիսին սկսվեցին բախումներ ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի միջեւ Տավուշի շրջանում, որի ավարտից հետո Ադրբեջանը սկսեց պատրաստվել լայնածավալ պատերազմի։ Դրա ապացույցն է սեպտեմբերի 27-ի պատերազմական գործողությունները:

Այսպիսով, սեպտեմբերի 27-ի պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն՝ Թուրքիայի ու նրա կողմից բերված վարձկան ահաբեկիչների հետ, նախ և առաջ ողբերգություն էր հայ ազգի համար, մի խոսքով սա մի նոր եղեռն էր: Այստեղ հայերը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցան:

Ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ սփյուռքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ դատապարտելու երկու ահաբեկիչ երկրներին: Թեպետ կնքվել է հրադադար, սակայն առ այսօր էլ շարունակվում են քննադատություններն ու ոգեշնչման ելույթներն այս առիթով: Այն շարունակվում է տարբեր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից մինչեւ մշակույթ:

Այդ օրերի մարտերի մասնակիցներից է կամավոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարձունք հասարակական կազմակերպության հիմնադիր-համակարգող խորհրդի անդամ Էռնեստ Յուրիի Ավանեսովը: Ծնվել է 1985 թվականին Բաքվում: Աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում որպես ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ: Հեղինակ է 50-ից ավելի հայերեն, ռուսերեն և անգլերեն գիտամեթոդական աշխատությունների, հոդվածների: Զեկույցներով պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում և ՀՀ Զինված Ուժերում (տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ): 2016թ. ու 2020թ. մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանական գործողություններին: «Բարձունք» հասարակական կազմակերպության հիմնադիր-համակարգող խորհդրի անդամ: Ամուսնացած, ունի դուստր:

Այպիսով, փետրվարի 23-ին, ականատեսն եղանք հետաքրքիր ու հայրենասիրական գեղեցիկ մի ծրագրի, որը տեղի ունեցավ «Բարձունք» հասարակական կազմակերպության գրադարանում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ՝ մասնակցելու կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Էռնեստ Ավանեսովի, գրքի բարեգործական շնորհանդես-վաճառքին: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Էռնեստ Ավանեսովը: Նա սկզբում ներկայացրեց «Բարձունք» հասարակական կազմակերպությունն ու դրա նպատակները, իսկ այնուհետև խոսեց օրվա միջոցառման մասին: «Բարձունք» նախաձեռնությունը ստեղծվել է Արցախյան 44 օրյա պատերազմից հետո՝ երկրի զարգացման համար նոր լուծումներ գտնելու նպատակով։

Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում: Քննարկման հարցերի մեջ առաջնահերթ ու հրատապ հարցերից էին սահմանապահ գյուղերի դպրոցներում հարևան երկրների, մասնավորապես՝ ադրբեջահերեն, պարսկերեն ու վրացերեն լեզուների ուսուցման անհրաժեշտությունը: Այնուհետև հեղինակը պատմեց գրքի ստեղծման մասին՝ նշելով, որ գաղափարը ծագել է խրամատում եղած ժամանակ:

Նա սկզբում բոլոր հուշերն ու բանաստեղծությունները հավաքագրել է մի ծոցատետրում՝ այստեղ գրելով իր հուշերը, խրամատում տեղի ունեցող զավեշտալի պատմությունները և այլն: Նա շատ հուզված էր խոսում, նշելով, որ մի շարք ստեղծագործությունների ու հոդվածների հեղինակ լինելով, այս ժանրում գրում է առաջին անգամ:

Գիրքը ներկայացնում է հեղինակի ապրածն ու զգացածը, զինակից ընկերներին ու «Քեռու» ջոկատի ընկած տղաներին: Գրքում կան ինչպես չափածո, այնպես էլ արձակ ստեղծագործություններ: Այն բաղկացած է 16 էջից: Ընթերցելու ժամանակ հանդիպեցի մի շատ գեղեցիկ ու խորիմաստ ունեցող տողերի, որոնց մեջբերումը չեմ կարող չանել.

«Խրամատում կանգնած զինվորը հայրենի հողի մի մասն է, շարունակությունը, միաձուլված է նրան անվախությամբ ու սիրով: Առանց զինվորի խրամատը լոկ փոս է, որում ի վերջո կհայտնվի ինչ-որ մեկը հորիզոնական դիրքով»:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկաների համար ընթերցեց իր սիրելի հատվածները և մեկնաբանեց, թե ինչու է հենց դրանք նախընտրում։ Երեկույթի ժամանակ հեղինակը գեղեցիկ ուղերձներով մակագրում ու տրամադրում էր գիրքը: Այստեղ բոլորը վայելեցին նաև «Խարույկ» բենդի գեղեցիկ կատարումներին, որի ընթացքում զուգահեռ տեղի ունեցավ նաև ավանդական հայկական գինու հյուրասիրություն և անմիջական շփում հեղինակի հետ։

Շնորհանդեսից հետո զրուցեցի գրքի, Բարձունք հասարակական կազմակերպության, խրամատային կյանքի մասին հեղինակ Էռնեստ Ավանեսովի ու նրա մարտական ընկեր Գեղամ Օհանյանի հետ:

-Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։
Էռնեստ Ավանեսով. Շատ շնորհակալություն:


-Ի՞նչ կպատմեք Ձեր ներկայիս գործունեության մասին: Որքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։
Էռնեստ Ավանեսով. Ի՞նչ ասել է հայրենասիրական: Ես գիտեմ մարդկանց, ովքեր հաճախակի այդ բառն օգտագործում էին ամեն առիթի, բայց դրանից հետո քիթը սրբում ու թուղթը գցում էին գետնին: Գիտեմ նաև մարդիկ, ովքեր երբևէ այդ բառը չեն օգտագործել, բայց մեզ հետ առաջնագծում կանգնած էին: Տասնյակ տարիներ այս բառով քողարկված հայրենիք ենք տանուլ տվել: Հայրենասիրության մասին չեն խոսում, այլ գործով են դա ցույց տալիս: Երբ խոսում են, այն հիմնականում բացակայում է: Ես մանկավարժ եմ ու ամեն դաս ըստ պատշաճի անելով հայրենիքի ու պետության համար պիտանի մարդիկ եմ փորձում ստանալ: Եթե դա կարող ենք հայրենասիրություն կոչել ուրեմն կոչենք:

-Ինչպե՞ս կբնութագրեք «Բարձունք» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն երևույթը
Էռնեստ Ավանեսով. Այսօր «Բարձունք» հասարակական կազմակերպությունը վերքաղաքական ինքնավար կազմակերպություն է, որը ստեղծվել է կամավորականների, մտավորականների, մասնագետների և այլ համախոհների ջանքերը միավորելու համար՝ հայկական պետականության պահպանման և դրա ճանապարհին տարբեր մարտահրավերների հաղթահարման, երկրի զարգացման նոր լուծումներ գտնելու նպատակով։

-Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում:
Էռնեստ Ավանեսով. Եթե նկատի ունեք «Բարձունք»-ը, ապա մենք բաց ենք բոլորի համար, ովքեր գաղափարակից են ու երկրի համար պիտանի գործ են անում, կամ ցանկություն ունեն նման բան անելու: Իհարկե, ինքներս էլ ենք տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս: Օրինակ, առաջիկայում նախաձեռնել ենք «Կրթությունը հետպատերազմական Հայաստանում. անցյալի դասեր և ապագայի տեսլական» խորագրով գիտաժողով, որտեղ կքննարկենք նախադպրոցական կրթության, հանրակրթական բովանդակային ու կազմակերպման հարցեր, ինչպես նաև միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության խնդիրներն ու լուծման ուղիները, կանդրադառնանք ոչ ֆորմալ կրթությունը՝ հզոր պետության կայացման համատեքստում: Սակայն, կրթության ոլորտով «Բարձունք»-ի գործունեությունը չի սահմանափակվում, քանի որ մեր երկրի խնդիրների լուծման համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Մենք մտադրված ենք նոր մոտեցումներ գտնել բոլոր ոլորտները զարգացնելու համար՝ պաշտպանություն, տնտեսություն, արտադրություն, դիվանագիտություն և այլն, իսկ այդ ամենի հիմքում, բնականաբար, կրթությունն ու գիտությունն են:

-Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք գիրքը։ Ինչպես կբնութագրեք վերնագիրը: Ի՞նչ ուղերձ ունի գիրքը:
Էռնեստ Ավանեսով. Ես այն ոչ թե գիրք, այլ գրքույկ եմ կոչում: Այն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում Արցախի հյուսիսային սահմանագոտու «Եղնիկներ»-ի 121/1 խրամատում: Վերնագիրը հենց այդպես էլ կոչվում է՝ 121/1-ը կապի մեջ է (խրամատային hուշեր): Նոյեմբերի 6-ից սկսեցի գրել, քանի որ հենց այդ օրն ինձ հասան կնոջս ուղարկած բլոկնոտներն ու գրիչները: Փորձել եմ արձակի ու բանաստեղծական ոճով նկարագրել իմ ու զինակից ընկերներիս այդ օրերի զգացմունքները: Ի դեպ գրքույկը ստեղծվելիս մինչև վերջին պահը տեղյակ չեմ եղել ստորագրված հայտնի փաստաթղթի մասին:

-Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատությունները, ի՞նչ կպատմեք գիրք գրելու գաղափարի մասին։
Էռնեստ Ավանեսով. Ես կրթության ու գիտության ոլորտի գործիչ եմ, իմ հոդվածները հիմնականում գիտական են ու վերաբերում են կրթությանը՝ հատկապես ֆիզիկական դաստիարակությանը: Այս ոճի գիրք գրելու համար ժամանակը հիմնականում չեմ ունենում, հետո էլ պետք է հասունանա պահը: Այս անգամ պահը հասունացել էր, ու նաև ապրելու ցանկությունը ստիպեց, որ փոքր ինչ այսպես ասած ստեղծագործեմ:

-Քանի որ Դուք Ձեր գիրքը գրել եք պատերազմի ընթացքում և նվիրել Արցախյան հերոսամարտում զոհված բոլոր հերոսների հիշատակին, արդյո՞ք այդտեղ ընթերցողը կհանդիպի իրական հերոսների հետ:
Էռնեստ Ավանեսով.Դուք ճիշտ եք, ես գրքույկը նվիրել եմ Արցախյան հերոսամարտի բոլոր զոհվածների հիշատակին՝ ի դեմս Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի «Քեռու ջոկատ»-ի զոհված իմ զինակից ընկերների: Գիտեք, հերոսն բառն այնքան է օգտագործվել պատեհ ու ոչ պատեհ, որ հիմա չեմ ցանկանում այն շատ օգտագործել: Իմ պատկերացմամբ, հերոսներ շատ կաին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում, քանի որ այդ շղթայի մեջ բոլոր դերերն էլ կարևոր են: Քանի որ մեր ջոկատը կամավորական էր, ըստ այդմ ինձ համար ջոկատի տղաներից ամեն մեկն արդեն իսկ յուրովի հերոս է:

-Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին:
Էռնեստ Ավանեսով. Ազգի հերոսներին իհարկե պետք է ճանաչեն սերունդները, բայց ես դեմ եմ անձապաշտության որևէ դրսևորման: Պետք է հստակ գիտակցել, որ քաղաքացիական կյանքում հավասար են բոլորը: Եթե, ասենք, պատերազմի դաշտում հերոսացած անձը և այլ քաղաքացի երկուսն էլ օրենք խախտեն, այդ օրենքը երկուսի դեպքում պետք է հավասար գործի:

-Հիմնականում ովքե՞ր են գրքի հերոսները, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։ Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք խրամատային կյանքից:
Էռնեստ Ավանեսով. Գրքում այսպիսի էպիզոդ կա, որը բնութագրում է թշնամու օդային ուժի գործածման դեպքում մեր առօրյան. Երբ թշնամու կողմից դիտարկվող հատվածում հաց պետք է ուտենք, պարտադիր մի քանի մասի ենք բաժանվում, որպեսզի խոցվելուց բոլորս չզոհվենք միանգամից, որ մարդ մնա հողը պաշտպանելու ու զոհվածների վրեժը լուծելու: Հողն ավելի թանկ է, քան մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Մեկ անգամ էլ, երբ բունկերում էինք ու հերթական անգամ օդային գրոհ էր սկսել, շատերին հրամանատարը դուրս հանեց, մի քանիսս մնացինք, հետներս նաև լրագրողներ կային, ովքեր նոր էին եկել: Ջոկատի տղաներից մեկը հանկարծ ռումբերի պայթյունի և բունկերի դղրդացող պատերի ֆոնին նայեց դեմքիս ու լուրջ դեմքով ասեց. «Բայց էս ամենի մեջ մի լավ բան կա»: Տարակուսած նայեցի դեմքին: Ասում եմ. «Ինչը՞»: Պատասխանն ապշեցուցիչ էր ու շատ ծիծաղելի. «Վերակարգիս ժամանակն է գնում»: Մի բոլ ծիծաղեցինք: Հումորն էր, որ նման դեպքերում մեզ փրկում էր:

-Իսկ ինչպիսի՞ պայմաններում էիք ապրում հերթափոխի ընթացքում:
Գեղամ Օհանյան. Սահմանից կպատմեմ հետևյալը: Այն, որ ես ու Էռնեստ Ավանեսովը եղել ենք նույն ջոկատից: Սակայն նշեմ, որ ծառայությունը «Եղնիկներ» զորամասում բազմազան էր: Ծառայության բերումով եղել ենք տարբեր դիրքերում ու հերթափոխում: Նախորդ հերթափոխի ընթացքում գտնվում էինք «Եղնիկներ»-ի 120 դիրքում, իսկ հաջորդի ընթացքում Էռնեստն ու մյուս տղաները՝ 121-ում: Հանուն արդարության պետք է նշեմ, որ 120 դիրքը համալրված էր բետոնե տնակով, իսկ 121-ում՝ տնակները գետնափոր ու շատ փոքր էին:

-Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք խրամատային կյանքից:
Գեղամ Օհանյան. Մի դեպք պատմեմ այդ օրերի մեր ծառայությունից: Երբ որ մենք գտնվում էին թաքստոցում, հոկտեմբերի 26-ին սկսեցին ռմբակոծել տարբեր տրամաչափերի հրետանային զենքերից: Մեր հրամանատարը հրամայեց դուրս գալ այդտեղից ու միաշարասյուն շարվել թաքստոցի շուրջը՝ դեպի նախապես փորված խրամուղիներ: Երբ որ զորքի մեծ մասը դուրս էր եկել այդտեղից, արկերի հաճախականությունը հետզհետե ավելացավ, և ես որպես մեր ջոկատի հրամանատարի կողմից նշանակված պատասխանատու, ինձ իրավունք վերապահեցի հրամայելու մնացած ջոկատի տղաներին մնալու տեղերում, ինքս մնալով այդտեղ: Այսպիսով՝ լարված վիճակը ցրելու նպատակով որոշեցի կատակել՝ հիշելով, որ տվյալ պահին հերթափոխիս ժամն է ընթանում ու տղաներին շատ լուրջ դեմքով ասեցի, որ այս ամեն ինչում մի լավ բան կա, և որ շուտով իմ հերթապահությունն ավարտվելու է:

-Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:
Էռնեստ Ավանեսով.Մինչ այդ էլ հիմա էլ նույն կարծիքին եմ, որ մենք մոտ 30 տարի ամենօրյա ռեժիմով տանուլ ենք տվել մեր մեծամտությամբ, հղպացրել ենք հաղթողի կերպարն ու դարձել անկյալ: Հիմա այս ցեխոտ ձեռքով ապտակը պետք է մեզ մի նոր ուժ տա ոտքի կանգնելու ու էլ ավելի ուժեղանալու:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ունակություններ պետք է ունենա խրամատի զինծառայողը:
Էռնեստ Ավանեսով. Ապագայի մարտիկը պետք է լինի բազմակողմանի զարգացած, տեղեկացված է ցանկացած ոլորտից:

-Զինվորականների ու պատմաբանների արձագանքը ձեր աշխատության վերաբերյալ։
Էռնեստ Ավանեսով.Դեռ ոչ մեկ չի կարդացել գիրքը, փետրվարի 23-ին նշանակել էինք շնորհանդես-վաճառքը, ու ողջ հասույթը ուղղվելու է «Բարձունք»-ի նախագծերից որևէ մեկի իրականացմանը:

-Որպես գրքի առաջին ընթերցողներից մեկը, ի՞նչ կասեք գրքի մասին: Ի՞նչ նորարարություն կգտնի ընթերցողը:
Գեղամ Օհանյան. Գրքի մասին կասեմ հետևյալը՝ Էռնեստը, որ որոշեց պատերազմի ժամանակ գրի առնված իր հուշերը չպահել միայն իրեն ու կիսվել բոլորիս հետ, ես շատ ուրախ եմ: Այսօր ես գնեցի գիրքը, իսկ հավաքված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Բարձունք» ռազմավարական գիտակրթական կազմակերպության ֆոնդին:

-Խոսք ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։
Էռնեստ Ավանեսով. Պետք է ուժեղանանք, վերաձևակերպենք և վերաիմաստավորենք ապագայի մեր անելիքները: Այդ գործում մեծ է հենց զինվորականների ու երիտասարդների անելիքը:
Գեղամ Օհանյան. Բոլոր զինծառայողներին ու իմ ծառայակիցներին մաղթում եմ, որպեսզի ոգիները բարձր պահեն, և որ այս պարտությունից հետո հետևություններ անեն, հզորանան՝ հաջորդ հաղթանակները կերտելու համար:

 

Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները «Բարձունք» հասարակական կազմակերպության

 

դիտվել է 154 անգամ
Հայաստանում պետք է ձեւավորվի նոր իշխանություն... Արքայազն Հարրիի հարաբերություններն ընտանիքի հ... «Ինձ ցնցել էր իմ ու Միշել Օբամայի ընկերության... Լիլիթ Բասյանը՝ որդու հետ Պոմպակայանի 17 խողովակները կտրել է, որից 8-ը ... Տիգրան Բարսեղյանը գրանցվել է Instagram-ում ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտն... «Ղեկին ոչ ոք չի եղել». ԱՄՆ-ում Tesla-ի՝ ենթադ... Պակիստանում ազատ են արձակվել իսլամիստների կող... Պաշտոնական․ Տոտենհեմը հայտարարեց Մոուրինյուին... Գիտնականները պատմել են ծերացման 3 փուլի մասին ԵԱ. Արման Անդրեասյանը կգոտեմարտի բրոնզե մեդալ... Որպես նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ թափ... Թուրք նախարար. Սկսվել է Ադրբեջանը Նախիջեւանի ... Կամո Հովհաննիսյանը հեռացվել է դաշտից Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվե... Ռուանդա. Ֆրանսիայի կառավարությունը «նշանակալի... Ադրբեջանը հայտարարել է Մատաղիս գյուղում հիդրո... Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կ... Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մո... «ՌԴ-ում դատապարտյալների առողջությունը չպետք է... Հունաստանը վերացրել է կարանտինային սահմանափակ... «Ջրհոս կինը նման է թիթեռի». Սիլվի Բարկովան՝ վ... Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարու... ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են... Գրականության և արվեստի թանգարանը նշում է հիմն... Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայ... Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի ա... Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջնե... Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեակ... «Ալ Պաչինոն գեր, կարճահասակ և տգեղ է»․ Գուչի ... Հայ ռազմագերիների հարցը ներառված է ԵԽԽՎ գարնա... «Վիճակագրական Հաղորդակցության Վարչություն»․ Ի... ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտն... «Այս վանդալիզմը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրա... Լեհաստանում ծառի ճյուղին ընկած կրուասանը «ահա... Android 12 ՕՀ-ն կկարողանա ցանկացած հավելվածի ... Տոյվո Կլաարը Երևանում կայացած հանդիպման մասին... Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն․ Անդրիասյանը... Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կան վիրավո... ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության... Հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրի... Շաբաթ օրը Եռաբլուրում 9 զինվորի հուղարկավորու... «Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքու... «Պոպուլիզմը ուղի է դեպի վերջնական կործանում. ... Երևանում ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ... Բաքվում «ռազմական ավարների» պուրակի բացումն Ա... Մոտակա թեման, որով Նիկոլն իր թույնի հերթական ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի... Էջմիածնում նշվել է ինժեներասակրավորական զորքի... Թուրքիայում հերքել են «Սպուտինիկ V» պատվաստան... Շուրջ 40 վարորդներ փակել էին դեպի Սոթքի հանք ... Ամուսնու մահից հետո Էլիզաբեթ 2-րդը վերջին 70 ... Ծառայողին ոչ հարիր պահվածքի և պաշտոնեական դիր... ՀՀ տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանա... Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցա... Մեծ Բրիտանիայում դատում են ամուսինների, որոնք... Քարոզարշավ՝ գերեզմանների վրա․ իր մեղքով առաջա... Գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, ար... Էլիտաների հնարավոր դավաճանությունը. ռուս ռազմ... «Դա ոչ մի կերպ չի արագացնի իմունիզացիայի գործ... Գանայում 9-ամյա տղան «վերակենդանացել» է դիահե... Աֆղանստանում ոստիկանը կրակ է բացել ծառայակիցն... Թուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտն... Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափո... «Պահպանելով հայկական մշակութային ժառանգությու... Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կ... «Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինութ... 1 օրում` մահվան 318 դեպք. Թուրքիայում կորոնավ... «Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ... ԵԽԽՎ-ում կքննարկվի Ադրբեջանում պահվող ռազմագե... Ֆիլիպիններում ամենագնացն ընկել է ջրանցքը. զոհ... Բաքվից ինքնաթիռը դատարկ եկավ, որովհետև գերինե... 116 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնա... «Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի... Կուժեղացվի Հայաստան ներմուծվող չափման միջոցնե... Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միջև ճանապարհորդ... Շանհայի ավտոսրահում ներկայացվել են Volkswagen... Զոհված զինծառայողների աճյունների որոնողական ա... Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխ... «Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի»․ Քիմ Քարդ... ՌԴ-ում գրանցվել է «Քովիդ-19»-ի հայտնաբերման ա... Թումանյան քաղաքում ֆուտբոլի միջհամայնքային առ... Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվ... Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է,... Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքա... Հելսինկիում COVID-սահմանափակումների դեմ ակցիա... Հրաձգություն Լուիզիանայում. հինգ մարդ վիրավոր... Պակիստանում արմատականներն իրենց կուսակցության... Որդին դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ «Ս... Զինծառայողի մեդալը հանձնել է ոչ թե տաքսու վար... Audi A6-ի էլեկտրական տարբերակի արտաքինը գաղտն... Վրաստանի նախկին նախագահի փեսան դատապարտվել է ... ԱԺ-ն ընդունեց մասնավոր մուլտիպլեքս օպերատորի ... Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Chero... Մեծ Բրիտանիայի թագուհուն ամուսնու հուղարկավոր... ԱԺ-ն վավերացրեց Օդային նավագնացության հանձնաժ... Դոնբասում նաև ուկրաինացի զինվորական է զոհվել,...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan