ՀՀ փոխվարչապետը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք Սյունիքի հարցով առանձին փաստաթուղթ կա
Հ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 3-ին ԱԺ նիստում՝ պատասխանելով պատգամավորներին հարցերին, հերթական անգամ խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք Սյունիքի հարցով առանձին փաստաթուղթ կա:
Պատասխանելով համացանցում տարածված հուշագրի գոյության մասին հարցին՝ Ավինյանն ասաց, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն տարածել է Սյունիքում անվտանգության ապահովման վերաբերյալ հաղորդագրություն:
«Հավելյալ բացատրության կարիք չկա»,-ասաց Ավինյանը:
«Լուսավար Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը եւս մեկ անգամ հարցրեց Ավինյանին, թե արդյոք նման փաստաթուղթ է ստորագրվել, ով է ստորագրել կամ արդյոք ստորագրվել է ճնշման տակ, թե՝ ոչ: Սիմոնյանը նշեց, որ նման փաստաթուղթը կարող է կյանքի կոչվել բացառապես խորհրդարանի կողմից վավերացումից հետո, ինչը, ըստ էության չի եղել:
«Եթե կառավարությունն ինքնուրույն է ամեն ինչ կազմակերպել եւ կատարում է այդ փաստաթուղթը, ապա դա նաշանակում է, որ երկրում իշխանությունը բռնազավթված է»,-նշեց պատգամավորը: Ավինյանը այդ հարցերին չպատասխանեց, միայն հայտարարեց, որ որեւէ իրավական խնդիր այդ կապակցությամբ չկա եւ չի լինի: