Ստոկհոլմում սկսվել է COVID-19-ի երրորդ ալիքը
Ստոկհոլմում կորոնվիրուսային ինֆեկցիայի տարածման պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Տեղական իշխանությունների կարծիքով՝ կարելի է խոսել COVID-19-ի երրորդ ալիքի մասին:
«Մեզ մոտ ինֆեկցիայի տարածման երրորդ ալիքն է սկսվել, եւ այն արդեն այստեղ է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Յուհան Բրատտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին երեք շաբաթում տարածաշրջանում հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է: Փետրվարի 22-28-ը Ստոկհոլմում հայտնաբերվել է COVID-19-ի 6 336 նոր դեպք, մինչդեռ երեք շաբաթ առաջ՝ միայն 3 225: Եթե Ամանորից հետո նկատվում էր հիվանդանոցներում այս ախտորոշմամբ պացիենտների թվի նվազում, ապա հիմա այն նորից սկսել է աճել եւ կազմում է 318, որից 48-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«Ես իրավիճակին անչափ լրջորեն եմ վերաբերվում: Մենք չենք ցանկանում տեսնել իրադարձությունների զարգացում, որի դեպքում առողջապահության կարիքը կտրուկ կաճի,- հայտարարել է Բրատտը: - Երրորդ շաբաթն անընդմեջ [նոր դեպքերի թվի] աճը կազմում է շուրջ 25 տոկոս: Սա դեպքերի թվի կրկնապատկում է, որոնք հայտնաբերվել են վերջին երեք շաբաթում»: