Վրացական ընդդիմությունը չեղարկում է պետական հաստատությունների պիկետավորումը

Ընդդիմությունը հրաժարվում է պետական հաստատությունների պիկետավորումից, իսկ խաղաղ ցույցերը շարունակվում են: Այս մասին հայտարարել է «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության անդամ Պաատա Մանջղալաձեն, գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Ուժի մեջ է մնում մարտի 13-ին նախատեսված ակցիան:
Մնացած դետալները ընդդիմության առաջնորդները կքննարկեն հանդիպման ժամանակ, որը կկայանա այսօր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Լաշա Դամենիայի խոսքով՝ նման տակտիկայի դեպքում իշխող կուսակցությունը ստիպված կլինի բանակցությունների գնալ:
Վրաստանում քաղաքական ճգնաժամը սրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Ընդդիմությունը փողոց է դուրս եկել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատում եւ արտահերթ ընտրությունների անցկացում: