Կալիֆոռնիայում տարրական դպրոցի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տարրական դպրոցի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել․ պայթուցիկ սարքը հաջողվել է վնասազերծել, Սակրամենտո քաղաքի շերիֆի գրասենյակին հղումով գրում է Los Angeles Times-ը:
Հաղորդվում է, որ երեքշաբթի առավոտյան Սակրամենտոյի տարրական դպրոցներից մեկի աշխատակիցն ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ դպրոցի հարևանությամբ գտնվող մայթին կասկածելի խողովակ է տեսել։
Շերիֆի գրասենյակի հաղորդմամբ՝ մետաղյա խողովակի մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։
«Պայթուցիկ սարքը տեղում վնասազերծվել է»,- հայտնել են իրավապահները:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։