Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է. «Իրավական ուղի»

Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքին ուղղված դիպուկահար զենքի ցուցադրությունը խստորեն դատապարտելի է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն:
«Այն ոչ միայն ունի սադրիչ բնույթ, այլև ուղղակիորեն ու ապօրինաբար միջամտում է քաղաքացիների հավաքների ազատությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Փաշինյանն ԱԺ եկավ՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով:
Հիշեցնենք նաև, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է:
Ոստիկանությունը հատուկ նախապատրաստվել է. Ազգային ժողովի շենքի ներսում դիպուկահարներ են տեղակայված: Բացի այդ, ԱԺ բակում ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում, նաեւ հատուկ միջոցներ կան այդտեղ: