«Այստեղ է որոշվում մեր հայրենիքի ճակատագիրը». Այսօր ժամը 16:00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
Ժամը 16:00-ին՝ բոլորս դեպի Բաղրամյան պողոտա: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
«Միասին թույլ չտանք, որ դավաճանն ու նրան սպասարկողները վերջնականապես կործանեն մեր երկրի ապագան:
Այստեղ է որոշվում մեր արժանապատվության, մեր հետագա ընթացքի հարցը: Այստեղ է որոշվում մեր Հայրենիքի ճակատագիրը: Սա մեր պայքարի առաջնագիծն է: Տե՛ր կանգնենք դրան»,- ասված է հայտարարության մեջ: