ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում նստել բանակցային սեղանի շուրջ՝ 2015 թ. միջուկային համաձայնագրին երկուստեք վերադառնալու պայմանները և ուղիները քննարկելու նպատակով
Միացյալ Նահանգները Իրանին կառուցողական բանակցություններ սկսելու կոչ է անում՝ 2015 թ. միջուկային համաձայնագրին երկու երկրների վերադառնալու ուղիները մշակելու նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Պատրաստակամ ենք մասնակցելու դիվանագիտական ջանքեր գործադրելուն, որպեսզի երկու երկրներն էլ վերադառնան միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին: Նախատեսում ենք սերտ կապ պաշտպանել 6+1 ձևաչափի մեր գործընկերների հետ: Մենք պարտաստ ենք հանդիպել նաև իրանական կողմի հետ, որպեսզի քննարկենք միջուկային համաձայնագրին երկուստեք վերադառնալու հնարավոր ուղիները»,- ասել է Փրայսը:
Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանն մինչ այժմ չեն շտապում վերադառնալ միջուկային համաձայնագրին՝ մեկը մյուսին կոչ անելով դադարեցնել պարտավորությունների չկատարումը: