Հետաքրքիր է իմանալ. Փարիզում մաքսակետի աշխատակցի ծաղրանքին ու կոպիտ վերաբերմունքին տարեց տղամարդը պատասխանել է յուրօրինակ ձևով
Փարիզի Շարլ Դե-Գոլ օդանավակայանում մաքսակետի աշխատակիցը իր աշխատանքի բնույթին համապատասխան իրեն անհարգալից է պահել տարեց տղամարդու նկատմամբ, արդյունքում շատ հետաքրքիր պատասխանի է արժանացել:
Փարիզ էքսկուրսիայի է ժամանել տարեց ուսուցիչների խումբ ԱՄՆ-ից, որոնց թվում Չարլզ Ուայթը:
Անցնելով անձնագրային հսկողությունը՝ տղամարդը մի փոքր հերթ է գոյացրել իր ետևում՝ չկարողանալով շուտ ու ժամանակին պայուսակից հանել անձնագիրը:
Աշխատակցին այդ դանդաղությունը նյարդայնացրել է և նա ծաղրանքով հարցրել է՝ Պարո՛ն, դուք արդեն եղել եք չէ՞ Փարիզում:
- Այո՛,- ասել է Ուայթը:
- Այդ դեպքում պետք է իմանայիք, որ նախ և առաջ անձնագիրը պետք է շտապ ձեր ձեռքում պահած մոտենալ անցագրային կետին:
— Բանն այն է, որ երբ ես նախորդ անգամ եղել եմ Փարիզում, ինձնից ոչ ոք անձնագիր չի պահանջել:
- Բայց դա անհնար է, բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է անցնեն անձնագրային ստուգում, երբ մուտք են գործում Ֆրանսիա,- հեգնել է աշխատակիցը:
Ուայթը հանգիստ պատասխանել է.
- Գիտես, տղաս, երբ ես այլ ծովային հետևակների հետ 1944-ին իջել եմ Նորմանդիայում՝ օգնելով ազատել քո երկիրը նացիստներից, ես չեմ հանդիպել որևէ ֆրանսիացի աշխատողի, ով կպահանջեր ինձնից ցույց տալ անձնագիրս: