ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտին առնչվող փորձարկումներ կանցկացնի Միջազգային տիեզերակայանում
ԱՄՆ տիեզերական գործակալությունը նախատեսում է Միջազգային տիեզերակայանում փորձարկել գերձայնային հրթիռների արձակումներին հետևելու համար նախատեսված սարքավորումը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Prototype Infrared Payload սարքավորումը, որն աշխատում է ինֆրակարմիր տիրույթում, կտեղակայվի ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավում, որը հուլիսին կուղևորվի դեպի Միջազգային տիեզերակայան:
Հաղորդվում է, որ փորձարկումը կիրականացվի տիեզերանավի՝ ՄՏԿ-ում գտնվելիս և թույլ կտա տեղեկություններ ստանալ, որոնք անհրաժեշտ են գերձայնային և բալիստիկ հրթիռների արձակումները հայտնաբերելու համար և կկիրառվեն սարքավորումը մշակելիս: Հետագայում այդ սարքավորումը նախատեսվում է տեղադրել ցածր ուղեծրային արբանյակների վրա, որոնք նախազգուշացնում են հրթիռային հարձակումների մասին;