«Ազատության և արիության հանդեպ նվիրվածության շնորհիվ աշխարհն ավելի անվտանգ եք դարձրել». Բայդենը Գորբաչովին շնորհավորել է 90-ամյակի առթիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին շնորհավորել է 90-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ ազատության և արիության հանդեպ նրա նվիրվածության շնորհիվ աշխարհն ավելի անվտանգ է դարձել, նամակից մեջբերում է ներկայացրել «Գորբաչով» հիմնադրամի ղեկավար Պավել Պալաժչենկոն, փոխանցում է ria.ru-ն։
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 90-ամյա հոբելյանի առթիվ։ Դա մի մեծ ուղենիշ է Ձեր լեգենդար կյանքում։ Ազատության և արիության հանդեպ Ձեր նվիրվածության շնորհիվ տասնամյակներ շարունակ դժվարին, բայց կարևոր որոշումներ եք կայացրել՝ աշխարհը դարձնելով ավելի անվտանգ։ Դա այժմ էլ ոգեշնչման աղբյուր է»,- գրել է Բայդենը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 2-ին, Միխայիլ Գորբաչով նշում է իր ծննդյան 90-ամյակը։