Ինչ իրավիճակ է Աբովյանի թիվ մեկ դպրոցում. Ներկայացնում է Հայկ Փայտյանը (Տեսանյութեր)
Ինչպես դեռ փետրվարի 18-ին Operativ լրատվականը հաղորդել էր, Աբսուրդային իրավիճակ Աբովյանի թիվ մեկ Ավագ դպրոցում, 370 աշակերտից հարյուրը դպրոցից հեռանալու դիմում է գրել:
Operativ լրատվականի հետ բացառիկ հարցազրույցում դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը նշել էր, որ ԿԳՄՍՆ-ն ոչինչ չի անում, դասապրոցես դպրոցում չկա, իսկ տնօրենն էլ հայտարարել է է, թե՝ գնում եք, գնացեք:
Նշենք, որ փետրվարի 20-ին Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ ծնողները կրկին Աբովյանի թիվ մեկ դպրոցում էին, նորանշանակ տնօրենն էլ հայտարարել էր, թե դպրոցի պատմության ուսուցիչը՝ Հայկ Փայտյանը, ով հասարակությանը օբյեկտիվորեն իրազեկում է դպրոցում կատարվելիք աբսուրդի մասին, ազատված է:
Հայկ Փայտյանը նշում էր, որ դպրոցից հեռացվել է նաև տնտեսվարը:
Շեշտենք, որ փետրվարի 25-ին Operativ լրատվականը կրկին անդրադարձել էր այս խնդրին: Աստված էլ իջնի, ես եմ լինելու այս դպրոցի տնօրենը, ասել էր նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, ում պատճառով ստեղծվել է այս ամբողջ անհեթեթությունը:
Քիչ առաջ Հայկ Փայտյանը կրկին հանդես է եկել իր Facebook-ի էջում տեսանյութերով, որտեղ նշում է, որ արդեն մարտի երկուսն է, բայց ոչինչ չի փոխվել:
Հատկապես Հայկ Փայտյանի հրապարակած երրորդ տեսանյութում ականատես ենք լինում, թե ինչպես է այսօր ծնողների հետ հանդիպման ժամանակ նրանց վրա գոռգոռում տնօրեն տիկինը, ասում, թե ինչ օրինակ պետք է իրենք ծառայեն իրենց երեխաներին, այսինքն՝ անցնում նաև անձնական վիրավորանքների, ավելին, նա հրելով աշակերտներից մեկին, հեռանում է՝ բղավելով ու դուռը չրխկացնելով: