«Լավ գաղափար չէ»․ փորձագետները մտահոգված են Հռոմի պապի՝ Իրաք կատարելիք այցի կապակցությամբ
Վարակիչ հիվանդությունների գծով փորձագետները մտահոգություն են հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Իրաք կատարելիք այցի կապակցությամբ՝ հաշվի առնելով այդ երկրում կորոնավիրուսային վարակի շեշտակի աճը և փխրուն առողջապահական համակարգը, գրում է ABC News-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, մարտի 5-8-ը կայանալիք ուղևորությունը «անհրաժեշտ հոգևոր լիցք կհաղորդի Իրաքի քրիստոնյաներին, ինչպես նաև կնպաստի մահմեդական աշխարհի հետ կամուրջներ կառուցելու Վատիկանի ջանքերին»:
Սակայն զուտ համաճարակաբանական տեսանկյունից՝ Հռոմի պապի ուղևորությունը, ինչպես կարծում են առողջապահության ոլորտի փորձագետները, գլոբալ համաճարակի պայմաններում «աննպատակահարմար է և լավ գաղափար չէ»։
Նշվում է, որ նրանց մտավախությունների համար առիթ են հանդիսացել այն հաղորդագրությունները, որ Իրաքում Վատիկանի դեսպանը, որը պետք է ուղեկցի Հռոմի պապին, օրերս կորոնավիուսով է վարակվել և դեռևս ինքնամեկուսացման մեջ է։