Եվրահանձնաժողովը COVID-19-ի դեմ պատվաստումների թվային անձնագիր ստեղծելու առաջարկ կներկայացնի
Եվրահանձնաժողովը մարտին առաջարկություն կներկայացնի ամբողջ ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստումների համար թվային անձնագրերի ստեղծման մասին: Փաստաթուղթը եվրոպացիներին թույլ կտա ավելի ազատ ճանապարհորդել ամառային արձակուրդների ընթացքում, փոխանցում է Reuters-ը:
ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «թվային կանաչ անցաթուղթը» կփաստի, որ մարդը պատվաստվել է, ինչպես նաեւ` թեստերի արդյունքները դեռ չպատվաստվածների համար եւ տեղեկատվություն COVID-19-ով վարակվածների առողջացման վերաբերյալ:
«Նպատակն է աստիճանաբար հնարավորություն տալ անվտանգ տեղաշարժվել ԵՄ-ում կամ արտերկրում աշխատանքի կամ տուրիզմի համար»: