Հանրության մեջ պահանջ կա՝ վերականգնելու մեր արժանապատվությունը․ Հրանտ Մելիք–Շահնազարյան (տեսանյութ)
Արա Սաղաթելյանը լծված է եղել հակաադրբեջանական քարոզչության կազմակերպմանը՝ պետական, հանրային։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք– Շահնազարյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին միանալու քաղաքացիների հերթին։
«Ես, լինելով Արայի շատ մոտ ընկերը, այս պահին հուզված եմ, որ հնարավորություն չունեմ մոտենալ քանի որ այսպիսի հերթեր են, սա շնորհակալ վերաբերմունքն է նրան»,– ասել է նա։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը նշեց, որ հանրության մեջ պահանջ կա՝ վերականգնելու մեր արժանապատվությունը։ «Մարդիկ նայում են լկտիացած Ալիևի հարցազրույցը և տեսնում են, որ Երևանից ոչ մեկ պատասխան չի տալիս և ցանկանում են ոտքի կանգնել և դուրս գայլ այս վիճակից»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով կալանավորված է։