«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը կսկսվի 18:15 (Տեսանյութ)
Հենց այս պահին Գեղամ Մանուկյանը ԱԺ դիմաց հայտարարեց, որ թեև ավելի վաղ հայտարարվել էր, թե հանրահավաքը կմեկնարկի 18:00-ին, բայց մարդիկ շարունակում են մոտենալ իրենց: Ըստ Մանուկյանի, անգամ ՀՀ մարզերի բնակիչները, որոնց մինչ այդ ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում գալ և մասնակցել շարժման հանրահավաքներին, այսօր գալիս են՝ իշխանության կազմակերպած ավտոբուսներով և իշխանության փողերով, բայց հասկանալով, որ պետք է ոչ թե քայլեն դավաճանի կողքին, այլ գան ԱԺ հրապարակ:
Նշենք, որ Երևանում տեղի են ունենում ընդդիմության և իշխանության հանրահավաքները։
Հիշեցնենք, որ արդեն 4 օր է՝ Բաղրամյան պողոտան փակել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները։
Նշենք նաև, որ այսօր՝ մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որից հետո տեղի է ունենալու քայլերթ։