Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննություն ֆոտոլրագրողի վրա հարձակման կապակցությամբ
Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննություն ֆոտոլրագրողի վրա հարձակման կապակցությամբ, որը հարձակման հետեւանքով լուրջ վիրավորում էր ստացել երիտասարդության շրջանում բռնության ենթադրյալ բռնկման մասին ֆոտոռեպորտաժ պատրաստելիս:
Կիրակի L'Union թերթը հաղորդել է, որ 65-ամյա Կրիստիան Լանտենուան գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում Ֆրանսիայի հյուսիսում՝ Ռեյմսի հիվանդանոցում:
Թերթի տվյալներով՝ լուսանկարիչը ենթարկվել է հարձակման շաբաթ, երբ լուսաբանել է իրադարձություններն այն մասին, որ երիտասարդները, որոնցից մի քանիսը եղել են զինված մետաղյա ու գոլֆի ձողերով, հավաքվել են քաղաքի շրջաններից մեկում:
Թերթը հաղորդել է, որ Լանդենուայի վրա, ըստ ամենայնի, հարձակվել են այն պատճառով, որ նա լրագրող է: Նա ժամանել է այդ շրջան մեքենայով, որի վրա նշված էր թերթի անվանումը: Լանտենուան ստացել է վնասվածք գլխի շրջանում:
Ռեյմսի դատախազությունը հետաքննում է հարձակումը՝ որպես սպանության փորձ, հաղորդում է L'Union-ը: