ՊՆ-ն Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրել. Hraparak.am
ՊՆ-ն Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրել: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Կայքից նախարարությանը գրավոր հարցում են ուղարկել՝ հարցնելով, թե ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության ուժերի հրամանատարը, ո՞ւմ է վստահված եղել այդ ուղղության պատասխանատվությունը, նախարարությունից պատասխանել են․
«Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: