Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը (Տեսանյութ. ուղիղ)
Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ընդդիմադիրներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա եւ հայտարարել, որ շուրջօրյա ակցիա են իրականացնում այդտեղ: Նրանք վրաններ ու վառարաններ են տեղադրել եւ գիշերել պողոտայում:
Նշենք, որ ընդդիմադիրները Բաղրամյան պողոտայում երեկ նույնպես հանրահավաք են արել, այնուհետեւ երթով շարժվել դեպի Հանրապետության նախագահի նստավայր։ «Հայրենիքի փրկության շարժման» մի քանի ներկայացուցիչներ հանդիպել են նախագահին, ներկայացրել իրենց պահանջը։ Նրանք պահանջում են, որ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատվելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը եւ այն ուղարկի Սահմանադրական դատարան։