«Պարոն գեներալ-գնդապետ, սպասում եմ Ձեր հրահանգներին». պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը դիմել է Օնիկ Գասպարյանին
Պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
«Ես՝ Աբգար Պողոսյանս` հանդիսանալով պահեստազորի սպա, այս պահից ինձ համարում եմ ԳՇ պետի անմիջական ենթակա:
Պարոն Գեներալ-գնդապետ, սպասում եմ Ձեր հրահանգներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հաստատեցին, որ նախագահը ստացել է առաջարկությունը, սակայն դեռ չի ստորագրել: