ՀԲ նախագահը կոչ է արել արդեն այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հարցով պայմանագրեր կնքել
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալպասը կոչ է արել արդեն այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հարցով պայմանագրեր կնքել, հաղորդում է Reuters-ը:
G20-ի երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին ուղղված իր ուղերձում Մալպասը նաեւ հանդես է եկել պայմանագրերի թափանցիկության բարձրացման օգտին:
Մալպասը նաեւ ընդգծել է G20-ի կլիմատիկ օրակարգի կարեւորությունը՝ նշելով, որ ՀԲ-ն կլիմայի եւ զարգացման նոր վերլուծություններ է կատարում, որպեսզի կլիման ինտեգրի իր բոլոր ախտորոշիչ հետազոտություններում եւ ռազմավարություններում: