ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձ7 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի բաշխման մասին բանաձեւը, որն առաջարկել է այս ամիս նախագահող Մեծ Բրիտանիան: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քվեարկությունն անցկացվել է գրավոր՝ համավարակի ժամանակ գործող կանոնների համաձայն: Փաստաթուղթը կոչ է անում արդարացիորեն բաշխել պատվաստանյութերն ու հրադադար կնքել հակամարտության գոտիներում պատվաստումներն իրականացնելու համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ Ռուսաստանը դեմ չէ բանաձեւին, սակայն կցանկանար պարզել որոշ ձեւակերպումներ: