Երևան, 17.Ապրիլ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Կուման․ Մեսին կանի իրենից կախված ամեն ինչ, որ... Ղրղզստանի առողջապահության նախարարն ասուլիսի ժ... Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դա... «Դոլարի կուրսը Հայաստանում...». Մկրտիչ Արզում... Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» կազ... Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդի օրգանիզմու... «Իմ վարդագույն փախուստը». Արեւիկ Ուդումյանը՝ ... Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն Sputnik V-ո... Աբրամովիչը 6 անգամ Գվարդիոլային առաջարկել է գ... Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել... ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գոր... «Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափո... Գերմանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան ՌԴ-ին կոչ են... Նախարարությունը բնակչությանը հորդորում է COVI... Pfizer պատվաստանյութի ներարկումից 6-12 ամիս ա... Բուկինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆի... EQS սեդանը վաճառքի կհանվի աշնանը. Mercedes-ը ... Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգն... Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայն... Արցախի նախագահն իրավապահներից ծանուցագիր ստան... Պակիստանի կառավարությունը երկրում անկայուն վի... «Կրեմլը հույս ունի ժամանակի ընթացքում համոզել... Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրա... Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «... ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինակա... Եվրախորհուրդն ընդգծել է, որ պատրաստ է գործի դ... Դուբայում 293 մետր բարձրության վրա կառուցված ... «Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն ... Գերիների ու անհետ կորածների խեղճ ծնողներին ոչ... Անտառահատումներ, գլոբալ տաքացում, քաղաքների ա... ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագ... Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր․ նախագա... «Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերություննե... Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ցո... «Մակրոնն այն մարդն է, որը կարող է արհեստական ... Դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապ... ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայո... Մոլորակի ամենահարուստ մարդը հերքել է աշխատողն... Արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյուն... Իրանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ժողով... Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վե... Երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները ... «Կաթի գետ». Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարն ... ԱՄՆ-ում տղամարդը երեխաների հետ ներխուժել է քա... ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբե... Թբիլիսիում անհայտ անձն ավազակային հարձակում է... Ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա մեկնելու արգելքի... «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին». ... Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանց... Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահով... Մեծ Բրիտանիայում 80-ամյա տղամարդը ակնոցը տանը... Կմեկնարկի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարա... Հիմա մենք գտնվում ենք մի կետում, որտեղից կարո... Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ԳՇ պետի... Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում. ... Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախա... Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամ... Ալեն Սիմոնյանը հերքում է. Ինքն Անի Գևորգյանին... Ինդիանապոլիսում հրաձգության հետևանքով կա 8 զո... Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդ... Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն ղեկավարելո... Իշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը... Եվրոպայի առաջնություն․ Հունահռոմեական ոճի ըմբ... ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերը ամբողջական չեն ար... Իվանկա Թրամփն ամերիկացիներին կոչ է արել հետևե... Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն է իրական... Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1... Կոտայքում կանչով մեկնած բժիշկները 7 ամսական հ... ՌԴ-ն Սլովակիային է վերադարձրել «Սպուտնիկ V»-ի... Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 ... Գերիների վերադարձի հարցով ո՞ւմ առաջ նախապայմա... Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասա... ՄիԳ-31-ը ՌԴ սահմանների մոտ ամերիկյան հետախուզ... «Որպեսզի կարողանանք խոսել միևնույն լեզվով». Ք... Ինձ լռեցնելու արշավն էլ իրենց մոտ չի ստացվում... Նոր կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ 20... «Կարծում ենք` տարածաշրջանում Իսրայելին աջակցե... Նախքան այդպիսի հայտարարություններ անելը Բելառ... Հաստատվել են նախադպրոցական կրթության ոլորտում... Եթե ուզում ենք, որ ՀՀ-ում մեկ աշխատողը տա նու... Պուգաչովան նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը․ Գա... Այս գաղտնազերծումը որևէ կերպ չի հերքում Օնիկ ... Գերմանիայում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-... Կոտայքում ավտոմեքենան ստեղծել է վթարային իրավ... ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. իշխանո... Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի... Էմերին Եվրոպա լիգայի ռեկորդ է սահմանել Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժմ... Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի մասին, կռիվ է... Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդա... Ես պարտությունը չեմ ընդունել, ասել եմ, որ չեն... Google-ը հակակորոնավիրուսային պատվաստանյութ կ... «Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ... Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավոր... 3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Կանադայում հաստատել են AstraZeneca պատվաստանյ... «Աֆղանստանում իշխանության վակուում կստեղծվի, ... Չգիտեմ, արդյոք հաջորդ մրցաշրջանում կշարունակե... Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին պատասխանել է բանաս...

Էկոնոմիկայի նախարարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 24-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ: Նախարարը ինստիտուտի տնօրենի՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի և նախարարության աշխատակիցների հետ շրջել է ինստիտուտի տարածքում, ծանոթացել աշխատակիցների հետ, ապա տնօրենի աշխատասենյակում կարճատև զրույց ունեցել հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում ինստիտուտի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ ԳԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը։

Վլադիմիր Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար, ապա ներկայացրել ինստիտուտի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը։

«Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը նոր մեկնարկ կլինի գիտական հանրության և տնտեսության պետական կառավարման գերատեսչության միջև համագործակցության համար: Հանրապետության արդի կացությունը ենթադրում է նոր մոտեցումներ հատկապես տնտեսության ոլորտում և հուսով եմ, որ կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու ակնկալիքները և համատեղ կհասնենք նպատակների իրականացմանը ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման: Ուզում եմ հատուկ նաև նշել, որ չնայած կառավարության ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումների, սա առաջին դեպքն է, երբ նախարարն անձամբ է այցելում տնտեսագիտության ինստիտուտ, ինչը միաժամանակ և՛ հաճելի է և՛ պարտավորեցնող», - նշել է նա:

Անդրադառնալով ինստիտուտի գործունեությանը, Վ․ Հարությունյանը նշել է, որ ինստիտուտի գիտական թեմատիկան բխել է կառավարության գործունեության ծրագրից, արդյունքները ներկայացվել են կառավարությանը և շահագրգիռ այլ մարմիններին, ինչպես նաև գիտական հանրությանը: Նշվել է նաև, որ տարբեր գերատեսչությունների խնդրանքով իրականացրվել են հետազոտություններ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացվել ինստիտուտի փորձագիտական կարծիքը գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թթ. ռազմավարության վերաբերյալ։

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ 1955 թվականին հիմնադրված ինստիտուտը դեռևս խորհրդային տարիներից լուրջ ներդրումներ և դերակատարություն է ունեցել երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հետազոտության, պետական կառավարման նոր սկզբունքներին համահունչ կադրային բանկի ձևավորման գործում․ինստիտուտի գիտաշխատողներ են եղել շատ հայտնի գործիչներ:

Նախարար Քերոբյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է հանդիպման նպատակը և ակնկալիքները․ «Այստեղ ենք՝ հասկանալու, մտքեր փոխանակելու, թե ինչպես կարող ենք համագործակցել և ինչ արդյունքներ կարող ենք ունենալ, ինչպես կարող ենք համատեղել մեր ջանքերը` երկրի տնտեսությունը արագ վերականգնելու և հզորացնելու, որովհետև, եթե ուզում ենք ապրել այս տարածաշրջանում որպես անկախ պետություն, ապա չենք կարող չունենալ հզոր տնտեսություն, իսկ դա առանց ուժեղ գիտելիքի չի կարող լինել: Գիտելիքահեն տնտեսությունն ուղղակի այլընտրանք չունեցող ճանապարհ է․մենք չենք ուզում առանց գիտության առաջ գնալ, հակառակը՝ պատրաստվում ենք գիտական ամբողջ համայնքի ներուժն օգտագործել, զարգացնել, հզորացնել և միասին առաջ գնալ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր գիտական ինստիտուտները, ուժեղացնելով գիտությունը, մենք ուժեղացնում ենք մեր երկիրը», - ասել է Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում, որտեղ գիտելիքի և գիտության շեշտադրումը շատ վառ արտահայտված է և հավելել, որ ցանկալի կլինի ունենալ ինստիտուտի կարծիքը և դիտարկումները։

Վահան Քերոբյանը հայտնել է, որ նախարարությունը նախաձեռնել է մասնավոր հատվածից, բիզնեսներից ասպիրանտական ուսումնասիրությունների, հետազոտությունների պատվերների հավաքագրումը և արդեն իսկ կա բավականին մեծ հետաքրքրվածություն։

Նշելով, որ առանց գիտության առաջ գնալը բոլոր ոլորտներում շատ դժվար կլինի, Յուրի Սուվարյանը ողջունել է նախարարի և նախարարության նախաձեռնությունը այս հանդիպումը կազմակերպելու առումով և ավելացրել․«Ինստիտուտը երկարամյա հետազոտական փորձ ունի և նախկինում էլ կաևոր դեր է խաղացել տնտեսական քաղաքականություն մշակելու ասպարեզում, հիմա էլ ինստիտուտում կան լավ մասնագետներ՝ խորացած տարբեր ոլորտներում և նախարարության կողմից ցանկացած պատվերի դեպքում ինստիտուտը կարող է գիտական մշակումների միջոցներով ներկայացնել խնդիրների լուծման ճանապարհները: Կարծում եմ, որ համատեղ աշխատանքը երկուստեք շատ օգտավետ կարող է լինել․ինստիտուտը կունենա ակտուալ թեմաներով զբաղվելու հնարավորություն, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կկատարի մեր երկրի զարգացման, մեր երկրի տնտեսական քաղաքականության մշակման մեջ որոշակի ներդրում»:

Ինստիտուտի աշխատակիցները հանդես են եկել գիտագործնական ելույթներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ, ներկայացրել ինստիտուտի գիտական ներուժը և հիմնական ձեռքբերումները, միջազգային համագործակցությունը, կատարված աշխատանքները և 2021թ․ համար նախատեսված հիմնական ուղղությունները։

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ գիտական հանրություն-նախարարություն կապը կխորանա և համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունքներ։

 

դիտվել է 98 անգամ
Կուման․ Մեսին կանի իրենից կախված ամեն ինչ, որ... Ղրղզստանի առողջապահության նախարարն ասուլիսի ժ... Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դա... «Դոլարի կուրսը Հայաստանում...». Մկրտիչ Արզում... Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» կազ... Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդի օրգանիզմու... «Իմ վարդագույն փախուստը». Արեւիկ Ուդումյանը՝ ... Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն Sputnik V-ո... Աբրամովիչը 6 անգամ Գվարդիոլային առաջարկել է գ... Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել... ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գոր... «Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափո... Գերմանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան ՌԴ-ին կոչ են... Նախարարությունը բնակչությանը հորդորում է COVI... Pfizer պատվաստանյութի ներարկումից 6-12 ամիս ա... Բուկինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆի... EQS սեդանը վաճառքի կհանվի աշնանը. Mercedes-ը ... Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգն... Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայն... Արցախի նախագահն իրավապահներից ծանուցագիր ստան... Պակիստանի կառավարությունը երկրում անկայուն վի... «Կրեմլը հույս ունի ժամանակի ընթացքում համոզել... Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրա... Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «... ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինակա... Եվրախորհուրդն ընդգծել է, որ պատրաստ է գործի դ... Դուբայում 293 մետր բարձրության վրա կառուցված ... «Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն ... Գերիների ու անհետ կորածների խեղճ ծնողներին ոչ... Անտառահատումներ, գլոբալ տաքացում, քաղաքների ա... ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագ... Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր․ նախագա... «Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերություննե... Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ցո... «Մակրոնն այն մարդն է, որը կարող է արհեստական ... Դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապ... ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայո... Մոլորակի ամենահարուստ մարդը հերքել է աշխատողն... Արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյուն... Իրանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ժողով... Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վե... Երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները ... «Կաթի գետ». Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարն ... ԱՄՆ-ում տղամարդը երեխաների հետ ներխուժել է քա... ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբե... Թբիլիսիում անհայտ անձն ավազակային հարձակում է... Ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա մեկնելու արգելքի... «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին». ... Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանց... Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահով... Մեծ Բրիտանիայում 80-ամյա տղամարդը ակնոցը տանը... Կմեկնարկի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարա... Հիմա մենք գտնվում ենք մի կետում, որտեղից կարո... Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ԳՇ պետի... Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում. ... Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախա... Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամ... Ալեն Սիմոնյանը հերքում է. Ինքն Անի Գևորգյանին... Ինդիանապոլիսում հրաձգության հետևանքով կա 8 զո... Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդ... Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն ղեկավարելո... Իշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը... Եվրոպայի առաջնություն․ Հունահռոմեական ոճի ըմբ... ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերը ամբողջական չեն ար... Իվանկա Թրամփն ամերիկացիներին կոչ է արել հետևե... Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն է իրական... Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1... Կոտայքում կանչով մեկնած բժիշկները 7 ամսական հ... ՌԴ-ն Սլովակիային է վերադարձրել «Սպուտնիկ V»-ի... Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 ... Գերիների վերադարձի հարցով ո՞ւմ առաջ նախապայմա... Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասա... ՄիԳ-31-ը ՌԴ սահմանների մոտ ամերիկյան հետախուզ... «Որպեսզի կարողանանք խոսել միևնույն լեզվով». Ք... Ինձ լռեցնելու արշավն էլ իրենց մոտ չի ստացվում... Նոր կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ 20... «Կարծում ենք` տարածաշրջանում Իսրայելին աջակցե... Նախքան այդպիսի հայտարարություններ անելը Բելառ... Հաստատվել են նախադպրոցական կրթության ոլորտում... Եթե ուզում ենք, որ ՀՀ-ում մեկ աշխատողը տա նու... Պուգաչովան նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը․ Գա... Այս գաղտնազերծումը որևէ կերպ չի հերքում Օնիկ ... Գերմանիայում 1 օրում հայտնաբերվել է COVID-19-... Կոտայքում ավտոմեքենան ստեղծել է վթարային իրավ... ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. իշխանո... Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի... Էմերին Եվրոպա լիգայի ռեկորդ է սահմանել Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժմ... Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի մասին, կռիվ է... Նախնական վարկածով` Հերացի հիվանդանոցի հիվանդա... Ես պարտությունը չեմ ընդունել, ասել եմ, որ չեն... Google-ը հակակորոնավիրուսային պատվաստանյութ կ... «Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ... Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավոր... 3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք... Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո... Կանադայում հաստատել են AstraZeneca պատվաստանյ... «Աֆղանստանում իշխանության վակուում կստեղծվի, ... Չգիտեմ, արդյոք հաջորդ մրցաշրջանում կշարունակե... Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին պատասխանել է բանաս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan