Կադիրովը պատմել է ահաբեկիչների դեմ հատուկ գործողություններին Պուտինի մասնակցության մասին
Չեչնիայում ընդհատակյա ավազակախմբին վճռական հարված են հասցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
Նախօրեին ՌԴ ղեկավարը Անվտանգության դաշնային ծառայության նիստում հիշեցրել էր, որ Չեչնիայում դեկտեմբերին ոչնչացվել է վերջին կազմակերպված հանցավոր խմբավորումը:
Ինչպես հայտնել է Կադիրովը, Պուտինը հատուկ գործողությունների ընթացքն անձնական վերահսկողության տակ է պահել և բարձր է գնահատել դրանց արդյունքները:
Բացի այդ, Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին, որի «ղեկավարությամբ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ միջազգային ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել»:
Չեչնիայում ընդհատակյա հանցավոր խմբավորման ոչնչացման մասին Կադիրովը հայտնել էր հունվարի 20-ին: