«Toyota Motor»-ը չեղարկել է Մյանմայում կառուցված գործարանը բացելու որոշումը՝ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ու դրա դեմ ընթացող բողոքի գործողությունների պատճառով
Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող «Toyota Motor»-ը չեղարկել է Մյանմայում գործարանա բացելու որոշումը՝ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ու դրա դեմ ընթացող բողոքի գործողությունների պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
Գործարանի բացման հավանական նոր ժամկետների մասին չի հայտարարվել, հարցը դեռ քննարկման փուլում է:
Գործարարնը կառուցվել է Մյանմայի ամենախոշոր՝ Յանգոնա քաղաքում, որտեղ բողոքի զանգվածային ցույցերը չեն դադարում:
Միաժամանակ, չնայած ստեղծված իրավիճակին, աշխատանքները վերսկսել է ճապոնական մեկ այլ խոշոր ավտոարդատրող «Suzuki»-ն:
Փետրվարի 1-ին Մյանմայում բարձրաստիճան զինվորականները ռազմական հեղաշրջման միջոցով մեկուսացրել են իշխանությունից երկրի նախագահին, նրա խորհրդականին, որոնք այժմ տնային կալանքի տակ են: Զինվորականները պնդում են, որ պատճառը նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանության թույլ տված զանգվածային ընտրախախտումներն են:
Մյանմայում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հաստատվել: