ԳՇ-ի հայտարարությունը ծանրակշիռ կոչ էր՝ քաղաքական լուծումների գնալու, որովետև այսպես շարունակել չի կարելի. Արման Սաղաթելյան (տեսանյութ)
Ակնհայտ է, և անգամ փորձ չի արվում թաքցնել այն փաստը, որ ՀՀ-ի իշխանության ղեկին է գտնվում Թուրքիայի կողմից հովանավորյալ, իրենց կողմից փայփայվող և իրենց չափազանց հարմար մեկը, որն աստիճանաբար իրականացնում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դարավոր երազանքը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նաև ադրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն հայտարարությանը, որ հեղաշրջման պետք չէ գնալ: «Կարո ջան, հանգիստ ապրիր ու հորդորներ մի՛ հղիր Հայաստանում բնակվողներին, զբաղվի՛ր քո երկրի հարցրերով, քանի որ, ըստ այդ հռետորաբանության, դու շարունակում ես լինել քո երկրի քաղաքացին, իսկ այս երկրում բավականաչափ մարդիկ կան, որոնք շարունակում են պնդել, որ մեր երկրի ու ձեր երկրի շահերը նույնը չեն, չնայած իշխանության մեջ այդպիսիքները շատ են, բայց ազգի մեջ այդպիսինները շատ չեն»:
Սաղաթելյանը նշեց, որ այս իշխանության ցանկացած քայլ վտանգավոր է և այսօրվա հրատապ հավաքվելու կոչը, քայլերթ կազմակերպելը սադրանք էր, որովհետև ըստ նրա՝ ԳՇ-ի հայտարարությունը որևէ գործողություն չէր, հեղաշրջում չէր: «Դա ծանրակշիռ կոչ էր քաղաքական լուծումների գնալու, որովետև այսպես շարունակել չի կարելի: Անշուշտ, այդ նույն ամբոխավարությանն անդրադառնալը ոչ այլ ինչ է, քան սադրանք, որի պատասխանատուն այս կապիտուլյանտ իշխանություններն են»:
Վերջինս անդրադարձավ նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման հրամանին, որը պետք է ստորագրվի նախագահի կողմից, նրա խոսքով՝ նախագահը մեկ կա, մեկ չկա և նրա վարքագիծն անհասկանալի է, որը մեկնաբանել չի կարող, քանի որ այն հիմնականում լինում է շահեկան դիրքում հայտնվելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։