Երևանի Եղվարդի խճուղում 58-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում. Shamshyan.com
Փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 08:45-ի սահմաններում 58-ամյա Նիկոլայ Ա.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, կողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Մինչ փրկարարների ժամանումը վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: