Թուրքիան ազատազրկման է դատապարտել Nissan-ի նախկին ղեկավարի փախուստին աջակցած 3 մեղադրյալներին
Չորեքշաբթի թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել երեք մեղադրյալներին, որոնք մեղադրվում են Nissan ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնին Ստամբուլով՝ Ճապոնիայից Լիբանան փախուստին աջակցելու համար, հաղորդում է Ahval թերթը:
Թերթը գրում է, որ ավիացիոն մասնավոր ընկերության տնօրեն Օքան Քոսեմենը և օդաչուներ Նոյան Փասինն ու Բահրի Քութլու Սոմեքը դատապարտվել են ազատազրկման: Ինչպես նաև, տուգանվել է 4300–ական ԱՄՆ դոլարի չափով:
Գոնը, որը ղեկավարում էր Nissan-ը երկու տասնամյակ և փրկել է այն փլուզումից, մեղադրվում է իր անձնական շահերի նպատակով՝ ընկերությունից միլիոնավոր դոլարներ կանխիկացնելու համար: Ճապոնիայի դատախազությունը նախկին գործադիր տնօրենին, որը փախել է երկրից տնային կալանքի տակ գտնվելու ընթացքում, մեղադրել է վստահության խախտման համար:
Nissan-ի նախկին գլխավոր տնօրենը դեկտեմբերին ժամանել էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ Ստամբուլի «Աթաթուրքի անվան օդանավակայան»-ից: