2018-ին մասնակցել եմ «հեղափոխությանը» ու զղջացել դրա համար, հիմա «վարչապետի» կոչը համարում եմ ազգակործան, Նիկոլին սիրողներին խնդրում եմ զոհ չգնալ հերթական սադրանքներին. լուսանկարիչ Էդգար Հարությունյան

Որպես մեկը, ով 2018-ին մասնակցել է չակերտավոր հեղափոխությանը ու դառնորեն զղջացել դրա համար, հիմա նույն չակերտավոր վարչապետի կոչը համարում եմ ազգակործան, երկիրը ապակայունացնող, ու նույնիսկ Նիկոլին անկեղծորեն սիրող մեր հայրենակիցներին խնդրում եմ զոհ չգնալ հերթական սադրանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լուսանկարիչ Էդգար Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:
Հայտարարությանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ: