Նիկոլ Փաշինյանը վայրկյան անգամ չի երկմտի նոր սադրանքներ անելու համար, նա հրահրում է քաղաքացիական պատերազմ. Լիլիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանը հերթական արկածախնդրությունն է փնտրում և քիչ առաջ սադրանքի կոչ արեց հայ ժողովրդին, բայց ես հույս ունեմ՝ հայ ժողովուրդը չի կորցրել իր սթափությունը և չի գնա հրապարակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Նիկոլ Փաշինյանը սադրական ուղերձով է հանդես եկել և հրահրում է քաղաքացիական պատերազմ, բայց ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կսթափվի և չի աջակցի նրան, չի գնա: Ուրախ եմ՝ սպայական անձնակազմն իրենց արժանապատվության և հայրենիքի փրկության կոչով հանդես եկավ»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ բանակը հայտարարությամբ է հանդես եկել և պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Լիլիթ Գալստյանը նշեց, որ 30 տարվա ընթացքում սպայակազմը պահել է քաղաքական չեզոքություն, բայց այսօր իրավիճակն այլ է:
«Սպայակազմը 30 տարիների ընթացքում պահել էր իր քաղաքական չեզոքությունը, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի պատճառով մենք ունենք անդառնալի կորուստներ, նրա քաղաքական վարքագիծը լավ ճանաչելով և տեսնելով նախկին գործունեությունը՝ նա եղել է «Մարտի 1»-ի արյունահեղության սադրողներից մեկը, նա վայրկյան անգամ չի երկմտի նոր սադրանքներ անելու համար»,- հավելես նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: