Դավաճան վիժվածքը ուզում է նոր «Մարտի 1» հրահրել և նոր արյունահեղություն անել մեր երկրում. Մալյանը՝ հրապարակում հավաքվելու Փաշինյանի կոչի մասին (տեսանյութ)
Երեկ «Իսկանդեր»-ի թեմայով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով աշխատանքից հեռացվեց ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, թող Սարգսյանի մտքով չանցնի, որ ինքը հետ է քաշվելու ու սուսուփուս հրամաններ է ստորագրելու, ինքը պատասխանատու է դավաճանների հրամանները ստորագրելու համար. Ոստիկանության շենքի դիմաց լրագրողներին ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Մենք եկել ենք այստեղ, որ կոչ անենք բոլոր արժանապատիվ ոստիկաններին միանալ բանակին երկընտրանքը հետևյալն է՝ կա՛մ բանակի կողքին ես, կա՛մ դավաճանների կողքին: Ցանկացած մարդ թող այսօր իր համար ընտրությունն անի՝ կա՛մ ՀՀ զինված ուժերի, արնաքամ լինող բանակի կողքին է կամ դավաճանների իշխանությունը երկարաձգելու կողքին է: Ես տեղեկություններ եմ ստանում, որ պետական իշխանությունների տարբեր նախարարությունների, թաղապետարանների, մարզպետարանների, այդ մարդկանց ոչխարի տեղ դնելով փորձում են քշել հրապարակ՝ ի աջակցություն դավաճան, սորոսական, կապիտուլյանտ իշխանություններին»,- նշեց նա:
Նարեկ Մալյանը կոչով դիմեց ժողովրդին՝ չենթարկվել, չվախենալ, որ իրենց աշխատանքը կկորցնեն, որովհետև կարճ ժամանակ հետո երկրում մեծ փոփոխություններ են լինելու։
«Դավաճան վիժվածքը ուզում է նոր «Մարտի 1» հրահրել, նոր արյունահեղություն անել մեր երկրում, նա թքած ունի բոլորի արյան վրա, նա պատրաստ է դիակների վրա քայլելով երկու վայրկյան ավել մնալ իր աթոռին սոսնձված: Ոստիկանության ներսում աշխատող մարդկանց եմ դիմում՝ սթափվեք, հետո շատ ծանր և ցավոտ է լինելու, մի կիսեք դավաճանի քայլերի պատասխանատվությունը, մի քիչ ինքնապահպանման բնազդը ձեր մեջ զարգացրեք: Վերջապես այս դավաճան վիժվածքներին պետք է ավլենք մաքրենք շպրտենք դուրս պետք է բանտախցեր նրանց տեղափոխենք իրենց օֆիսներից»:
Նշենք, որ այսօր Գլխավոր շտաբի ղեկավարությունը և բոլոր կորպուսների հրամանատարները, հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որից հետո Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ԳՇ պետի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին հրավիրել Հանրապետության հրապարակ: