Երևանի Հաղթանակ զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը և Nissan March-ը․ կա վիրավոր. shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat և Nissan March մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։