Աստված էլ իջնի, ես եմ լինելու այս դպրոցի տնօրենը. Կրկին դատարկ դպրոց. Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցում ոչինչ չի փոխվել (Տեսանյութ)
Operativ լրատվականը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել էր, որ Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցում աբսուրդային վիճակ է:
Փետրվարի 20-ին ծնողները կրկին Աբովյանի թիվ մեկ դպրոցում էին. Նորանշանակ տնօրենն էլ հայտարարել էր, թե դպրոցի պատմության ուսուցիչը ազատված է:
Այսօր փետրվարի 25-ն է, բայց ոչինչ չի փոխվել, տնօրենը միայնակ շրջում է դատարկ դպրոցում, և կռվում դպրոցի արդեն հեռացված ուսուցիչ Հայկ Փայտյանի հետ, ով ներկայացնում է իրականությունը իր Լայվերի միջոցով:
Այսօր ևս իր լայվում Հայկ Փայտյանը շեշտեց, որ իրեն հեռացնելու միակ պատճառը հենց այդ լայվերն են:
Հայկ Փայտյանը նշում է՝ «Նորանշանակ տնօրենն ասել է՝ «Աստված էլ իջնի, ես եմ լինելու այս դպրոցի տնօրենը»: