Փետրվարի 25-ին ավտոշարասյունով գնալու ենք շրջան, ուզում ենք ամբողջ Հայաստանը պտտվել. Վազգեն Մանուկյան
Վաղը ավտոշարասյունով գնալու ենք շրջան, ուզում ենք ամբողջ Հայաստանը պտտվել: Այս մասին երեկ՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հետո կվերադառնանք Երևան: Այստեղ երթեր էլ կլինեն, հանրհավաքներ էլ կանենք: Կարող է պերմանենտ հանրհավաք անենք: Մի օր էլ կարող է հանրահավաք լինի, նստենք, մնանք: Կարող է մի քիչ տաք լինի, չնայած, կարծում եմ՝ մինչ էդ կքշենք իրեն»,-ասաց նա:
Ավելի ուշ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն տարածեց, որ ժամը 13:00-ին Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ։