Հայաստանը դարձել է ամենատարածված օտարերկրյա ավիաուղղությունը ռուսաստանցիների շրջանում
Հայաստանը դարձել է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ավիաուղղությունը, կանոնավոր թռիչքների վերսկսման մասին լուրերից հետո դեպի երկիր տոմսերի որոնումները մեկուկես անգամ ավելացել են՝ նախորդ երկու ամսվա միջին մակարդակի համեմատ, հաղորդում է Туту.ру-ն:
Ուղեւորությունների սպասարկման վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է 2021 թվականի առաջին կեսին արտասահմանյան թռիչքների պահանջարկը: Ամենապահանջվածը, պարզվել է, Հայաստանն է: Այստեղ գալու համար վաճառվել է տոմսերի գրեթե 20 տոկոսը (հաշվի են առնվել հունվարի 1-ից փետրվարի 15-ը ձեւակերպված փաստաթղթերը՝ հունվարի 1-ից հունիսի 30-ը մեկնելու համար):
Միեւնույն ժամանակ Մոսկվա-Երեւան ճանապարհորդական փաստաթղթերի միջին կտրոնը կրկնակի բարձր է, քան մեկ տարի առաջ: Մի ուղղությամբ տոմսի համար այն 6160-ից հասել է 13622 ռուբլու:
Երկրորդ տեղում Ղրղըզստանն է: Դեպի արտերկիր գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ավիատոմս վաճառվում է այստեղ մեկնելու համար: Թուրքիան եզրափակում է եռյակը, այս ուղղության տեսակարար կշիռը անկախ ճանապարհորդների շրջանում հնգապատկվել է՝ 3,4-ից հասնելով 17,6 տոկոսի:
Պահանջարկ ունեցող երկրների տասնյակում ներառված են Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Ուկրաինան: