«Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը, ես կարծում եմ՝ ընկել է ծուղակի մեջ. Վազգեն Մանուկյան
«Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը, ես կարծում եմ ընկել է ծուղակի մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Իրենք հավատալով մտան «Իմ քայլը» դաշինքի մեջ՝ մտածելով, որ երկրին տալու են բարգավաճող, ազնիվ հասարակություն, բայց լրիվ հակառակը ստացվեց: Իրենց էլ պետք է համոզել եւ նաեւ ճնշել, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որ չարամտորեն են դա անում.-ասաց նա:
Հարցին, թե ինչն է խանգարում այդ պատգամավորներին դուրս գալ «Իմ քայլից», Վազգեն Մանուկյանը մի քանի պատճառ նշեց. «Նախ նրանց մի մասի դեմ կա կոմպրոմատ: Մեր ԱԱԾ-ն զբաղված է ոչ թե հետախուզությամբ ու հակհետախուզությամբ, այլ կոմպրոմատ հավաքելով: Երկրորդը փողն է եւ ոչ միայն փողը, տեսեք, հանում է պատգամավորությունից տանում է պաշտոնի: Այսինքն կաշառելն է»:
Դիտարկմանը, թե ընդդիմությունն իր գործողություններով խանգարում է գերիների վերադարձի գորչծընթացին, Մանուկյանն արձագանքեց. «Փողոցում 100 մարդ է հավաքված, թե 100 հազար մարդ, ի՞նչն է խանգարում իշխանություններին իրենց պարտքը կատարել: Իրենք գնում էին մի զինվորի բերելու, ճանապարհն էլ փա՞կ էր ընդդիմության կողմից»: