Գերմանական Wintershall Dea ընկերությունն ավարտել է ներդրումները «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարության մեջ
Գերմանական Wintershall Dea ընկերությունն ավարտել է ներդրումները «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ ընկերությունը 730 մլն եվրոյի չափով ֆինանսավորում է կատարել:
Wintershall Dea-ում նշել են, որ հետագա վճարումներ չեն ծրագրվում:
Ռուսական նախագիծը ենթադրում է տարեկան 55 մլրդ խմ գազի ընդհանուր տարողությամբ երկու գծի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովի միջով դեպի Գերմանիա: Այն իրականացնում է Nord Stream 2 AG-ը միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ»-ի հետ: Եվրոպական գործընկերները՝ Royal Dutch Shell-ը, OMV-ը, Engie-ը, Uniper-ը եւ Wintershall-ը, ֆինանսավորում են նախագիծը 50 տոկոսով, այսինքն՝ յուրաքանչյուրը մինչեւ 950 մլն եվրո:
2020 թվականին իրենց պարտավորությունների ավարտի մասին հայտնել են OMV-ը եւ Shell-ը, ընդ որում, ավստրիական OMV-ը նշել է, որ վարկի շրջանակում ներդրել է նախագծում 730 մլն եվրո:
Նախագծի դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ: