Forbes. Ռուսաստանում մեկ տարում ամենահարուստ մարդկանց թիվը կրճատվել է 1000-ով
Ռուսաստանում մեկ տարում ամենահարուստ մարդկանց (ավելի քան 30 մլն դոլար կարողությամբ) թիվը կրճատվել է 1000-ով: Նրանց թիվն այժմ կազմում է 8000: Ամենից շատ մեծ թվով հարուստ քաղաքացիներ կան Չինաստանում:
Այս մասին վկայում են Knight Frank քոնսալթինգային ընկերության The Wealth Report 2021 ամենամյա տվյալները, որոնց ծանոթացել է Forbes-ը:
Այդ ցուցանիշով առաջատար երկրների տասնյակում միայն երեքն են բացասական դինամիկա ցուցաբերում՝ հարուստների թիվը կրճատվել է Մեծ Բրիտանիայում (0,7%-ով՝ մինչեւ 16 370), Ֆրանսիայում (9,4%-ով՝ մինչեւ 15 503) եւ Ռուսաստանում (11,1%-ով՝ մինչեւ 8015): Այլ երկրներում, որոնք ներառված չեն տասնյակում, էլ ավելի ռադիկալ անկումներ են գրանցվել, օրինակ, Հունաստանում հարուստների թիվը կրճատվել է 33,1%-ով, Պորտուգալիայում՝ 24%-ով, ԱՄԷ-ում՝ 21,5%-ով: