Պուտինն ուժայիններին չենթարկվելու համար տուգանքի ավելացման մասին օրենք է ստորագրել
Պուտինն ուժայիններին չենթարկվելու համար տուգանքի ավելացման մասին օրենք է ստորագրել: Խոսքն այդ թվում հանրահավաքների մասին է, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Եթե նախկինում ֆիզիկական անձը կարող էր տուգանվել 5 հազար ռուբլիով, ապա այսօր ստիպված կլինի վճարել 20 հազար կամ բանտ նստել 30 օր: Բացի այդ, անձը կարող է դատապարտվել 200 ժամ ուղղիչ աշխատանքի: Պաշտոնյաների համար տուգանքն ավելացել է 10 հազար ռուբլիից մինչեւ 40 հազար: Իրավաբանական անձինք ստիպված կլինեն վճարել ոչ թե 50 հազար, այլ 200 հազար ռուբլի: