Ֆիլիպինները պատրաստ է բուժքույրերին փոխել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ
Ֆիլիպինները իր հազարավոր բուժաշխատողների, հիմնականում՝ բուժքույրերի, թույլ կտա աշխատանքի անցնել Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, եթե այդ երկրները համաձայնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրել: Այս մասին հայտարարել է աշխատանքի նախարարության միջազգային հարցերի բաժնի տնօրեն Ալիսա Վիսպերասը, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Ֆիլիպինները բաց է Մեծ Բրիտանիայից եւ Գերմանիայից պատվաստանյութերի դիմաց սահմանափակումները վերացնելու համար, որոնք կօգտագործվեն երկրից հեռացող աշխատողներին եւ հարյուր հազարավոր ֆիլիպինցի հայրենադարձներին պատվաստելու համար:
Բուժքույրերը միլիոնավոր այն ֆիլիպինցիների թվում են, ովքեր աշխատում են արտերկրում՝ ապահովելով տարեկան ավելի քան 30 միլիարդ դոլար դրամական փոխանցումներ, որոնց անհրաժեշտությունն ունի երկրի տնտեսությունը:
Ֆիլիպինները դեռ չի սկսել 108 միլիոն բնակչության իմունիզացման արշավը: Երկիրը ակնկալում է այս շաբաթ Չինաստանի կողմից նվիրաբերվող պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ստանալ: Ֆիլիպինները ցանկանում է ընդհանուր առմամբ պատվաստանյութերի 148 միլիոն չափաբաժին ստանալ: